Հայաստանի վստահ քայլը. Թուրքիան մնացել է մենակ

Ռուսաստանի Դաշնությունը ամենայն ուշադրությամբ է հետեւում թուրք-ադրբեջանական զորավարժությանը և կողմերին անում զսպվածության կոչ՝ այդ թվում ընթացիկ ռազմական նախաձեռնությունների մեջ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին Գործերո Նախարարի խոսնակ Զախարովայի տեղակալ Զայցեւը: Թուրք-ադրբեջանական զորավարժության հանգամանքը

նախօրեին Երեւան քաղաքում ՀՀ ՊՆ նախարար Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել էր Հայաստանում Իրանի դեսպանը նույնպես: Թուրքական ուժի ցուցադրությունը անկասկած ուղղված է ամենեւին ոչ միայն ՀՀ-ին, այլ գործնականում ռեգիոնալ անվտանգության ու կայունության շահառու բոլոր կենտրոններին, թե հարեւան, թե այդ թվում նաեւ ռեգիոնից

հեռու գտնվող: Ի դեպ, հետաքրքրության է արժանի Ամերիկայի Միացյալ Նահանգների հեղինակավոր Վաշինգտոն Պոստում Ալիեւին տրված «անզուսպ բռ նապետ» բնորոշումը: Նաև, Թուրքիայի պաշտպանության նախարարը, ելույթ ունենալով պաշտպանական քաղաքականության ու ռեգիոնալ իրադրության թեմայով վեբինարի ժամանակ, հետաքրքիր ակնարկ է արել ԱՄՆ հասցեին, ընդգծելով, թե ԱՄՆ-ն ու միջազգային

հանրությունը հ պիտի կոչ անեն ՀՀ-ին ձեռնպահ մնալ ագ րեսիվ քայլերից: Մի կողմ թողնենք, բնականաբար, թուրքական կողմի ցինիզմը, այդուհանդերձ, հատկանշական է ԱՄՆ-ին ուղղված հայցումը, որի տողատակի մեջ թերեւս Անկարայի դժ գոհությունն է, որ ԱՄՆ-ն չի սատարել թուրք-ադրբեջանական տանդեմին: Ավելին, ԱՄՆ-ն բավականին խորհրդանշական աջակցություն է հայտնել ՀՀ-ին, երբ հուլիսյան մար տական գործողություններից միանգամից հետո

Հայաստանում ԱՄՆ ռազմական կցորդը այցելել էր կենտրոնական հավաքակայան ու ծանոթացել հայկական բանակի զորակոչի պրոցեսսին, իսկ օրեր անց էլ ԱՄՆ դեսպանի հետ այցելել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Օնիկ Գասպարյանին: Դա է թերեւս Անկարայի պաշտպանության նախարարին դրդում խոսել այն մասին, թե ԱՄՆ-ն պիտի գիտակցի, որ ռեգիոնում Թուրքիայի դերը վճռորոշ է ու պիտի առաջնահերթություն տա Անկարային:

Այսինքն, Անկարան խոստովանում է, որ Նահանգների համար ռեգիոնում դադարել է լինել առաջնահերթություն: Թուրք-ադրբեջանական զորավարժությունը ՀՀ-ում առաջացրել է մեծ մտահոգություն ու հարցադրումներ, որը կապված է հնարավոր սադ րանքի հետ: Սադ րանք հնարավոր է գործնականի մեջ միշտ, ու ավելին՝ նման իրական մտադրություն եւ հնարավորություն ունենալու դեպքում Անկարան թերեւս չէր էլ գնա ուժի հավելյալ

ցուցադրության, անմիջապես կկազմակերպեր սադ րանքը: Ուժի ցուցադրությունն իրականում վկայում է առնվազն տեսանելի ապագայում Անկարայի՝ դրա օգտագործման անհնարինության գնահատումը: Դա իհարկե չի նշանակում, որ ՀՀ-ն կարող է թուլանալ և հանգստանալ: Ամենեւին, անհնարինություն ստեղծող գործոններից առանցքայիններից մեկն էլ հենց Հայաստանի զգոնությունն է: Ուղղակի դա պետք է բերի հենց վստահության, ինքնավստահության, այլ ոչ խուճապի, ինչը գիտակցաբար, թե ոչ,

փորձում են հանրային շրջանակներում սերմանել որոշ քաղաքական-քարոզչական շրջանակներ: Ի դեպ, վստահության ու սառնասրտության համատեքստի մեջ է Հայաստանի քայլը, որով ԵԱՀԿ-ն տեղեկացվել է, որ Թուրքիան դուրս է դրվում ՀՀ-ի տարածքում ռազմական տեսչական ստուգումներից ու թուրք տեսուչների մուտքը ՀՀ արգելում է, ելնելով այդ երկրի ագ րեսիվ քաղաքականությունից եւ ՀՀ-ի նկատմամբ սպա ռնալիքներից: