Երևան-Սոչի չվերթն իրականացնող ինքնաթիռի կործшնման պահից ավելի քան 12 տարի է անցել…ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ

ochenklyovo.ru կայքը գրում է․

Քաղավիացիայի ոլորտում երկար տարիներ աշխատած մարդիկ, մինչ օրս քննարկում են 113 մարդու կյանք խլած աղ ետի տարբեր վարկածներ։ Պաշտոնական վարկածը` մարդկային գործոնն է, օդաչուների սխալը, բայց հաշվի առնելով նրանց հսկայական փորձը (մի քանի հազար թռիչքային ժամ էին իրականացրել) այդ վարկածն այդքան էլ հավանական չի թվում։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Պողոսյանը, ճակատագրական սխալներ էին թույլ տրվել չվերթին նախապատրաստվելու փուլում։

Սոչիում եղանակային պայմանները անհամատեղելի էին չվերթի հետ, օդերևութաբանական մինիմումը նորմերին չէր համապատասխանում, բայց անձնակազմը, փաստորեն, չէր արձագանքել ավիադիսպետչերների նախազգուշացումներին։ «Թբիլիսիի անցագիծն անցնելով օդանավի անձնակազմը կապ է հաստատում Թբիլիսիի հետ, ու դիսպետչերը, տեղեկանալով, որ օդանավը Սոչի է մեկնում, ասում է, թե այնտեղ եղանակային պայմանները վատն են, ու որ պետք է կամ պահուստային օդանավակայան գնալ, կամ Երևան վերադառնալ։

Դրանից հետո օդանավի հրամանատարը որոշում է հետադարձ կատարել ու տուն վերադառնալ։ Բայց որոշ ժամանակ հետո օդանավի անձնակազմը մտադրությունը փոխում է և որոշում, որ անպայման պետք է վայրէջք կատարի Սոչիում»,- հիշում է Պողոսյանը։ Ինքնաթիռում քառասուն կիլոգրամ բեռ կար, որն անպայման պետք է Սոչի հասներ։ Ադլերի օդանավակայանին մոտենալով ինքնաթիռի անձնակազմը կապ է հաստատում դիսպետչերի հետ, որը նրան նախազգուշացնում է, որ եղանակային պայմաններն անբարենպաստ են վայրէջքի համար։

Ինքնաթիռն, այնուամենայնիվ, անցավ մոտեցման ու վայրէջք խնդրեց։ Նրան վայրէջք կատարել թույլ չտվեցին, բայց օդաչուներն սկսեցին նստեցնել ինքնաթիռը։ Հասկանալով, որ դա անհնար է, օդանավը որոշեց 2-րդ շրջանը կատարել, և այդ պահին ինքնաթիռի սրահում կրա կոցներ են եղել։ Ասում են, թե ինքնաթիռում վի ճել է երկու խումբ` հայտնի քրեական հեղիանակություն Բենիկ Խաչատրյանի (Բոնե Ռոստովսկի) խումբը ու այն ժամանակվա Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կարլոս Պետրոսյանի որդու խումբը։

Բա խումը տեղի է ունեցել դեռ թռիչքից առաջ, Երևանի ռեստորաններից մեկում, նույնիսկ կրա կոցներ էին եղել։ Այնուհետև կոն ֆլիկտը շարունակվել էր օդանավակայանում ու անմիջապես ինքնաթիռի մեջ, թռիչքի ժամանակ։ Վե ճը հանդարտեցնելու համար, նրանց հետ մեկնել էր VIP ծառայության պետ Ալբերտ Ազարյանը, որն էլ հենց ուղեկցում էր քառասուն կգիլոգրամանոց բեռը։ «Գողական այդ կոնֆլիկտն» էլ հենց, օդանավի ավտոպիլոտի գործառույթների շարքից դուրս գալու հետ մեկտեղ, աղ ետի պատճառ դարձավ, պնդ ում է Պողոսյանը։

Նա տարօրինակ է համարում այն հանգամանքը, որ այն ժամանակ Սոչիի չվերթերը սովորաբար առավոտյան էին կատարվում, բայց այդ մեկը հատուկ գիշերվա երկուսին էր իրականացվել։ Աղե տից հետո Հայաստանում եղան մարդիկ, որոնք փորձեցին մեղքը բարդել ռուս ավիադիսպետչերների վրա։ Թեև հետագայում հետաքննության ընթացքում պարզվեց, որ նրանք անթերի են գործել ու արել հնարավոր ամեն բան աղե տը կանխելու նպատակով։ Պողոսյանի խոսքով` հետադարձի ժամանակ դիսպետչերը օդանավի անձնակազմին ասել էր, որ նա պահուստային օդանավ գնա։

Թիմը հրահանգը չկատարելու իրավունք չուներ։ Բայց օդաչուների «ձեռքերը գրեթե կա պած են» եղել, որովհետև ինքնաթիռում գտնվող քրե ական աշխարհի ներկայացուցիչները պա հանջել են վայրէջք կատարել հենց Սոչիում։ «Դիսպետչերի հրահանգը բացարձակ ճիշտ էր։ Բայց օդանավի անձնակազմն անտեսեց բազմաթիվ կոչերն ու երկրից հնչող պահանջները։ Անձնակազմը գործել է իր պատասխանատվությամբ։ Բայց ռիսկն այս դեպքում չարդարացրեց իրեն»,- ասում է Պողոսյանը։ 2-րդ օդաչուն բացարձակ անգրագետ էր գործել, իսկ հրամանատարը գործունակ չէր, որովհետև կրա կոցների ժամանակ վիրա վորվել էր։

Պետք էր արագություն հավաքել ու փակել շասսիները, ինքնաթիռն այդ դեպքում վերև կբարձրանար։ Իսկ օդաչուն փոխարենը փակել էր շասսիներն առանց շարժիչները թռիչքային ռեժիմի դուրս բերելու. դրա հետևանքով էր օդանավը ներքև սլացել։ Ողբերգությունից տասներկու տարի հետո, ավիացիայի վետերանը նույն զգացումն ունի, ինչ այն ժամանակ։ Չվերթի կազմակերպիչները մարդկանց հիրավի մա հվան էին ուղարկել։