ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ խաչը Քոչարյանին մոտեցրին, դիվահար եղավ ու չհամբուրեց, բայց այսօր խոսում է եկեղեցուց․ Արամ Սարգսյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ խաչը Քոչարյանին մոտեցրին, դի վահար եղավ Եւ չհամբուրեց, բայց այսօր խոսում է եկեղեցուց․ Արամ Սարգսյան

Պարո՛ն Սարգսյան, սկսենք սահմանային իրավիճակին առնչվող խնդրից։ Հայտնի է՝ արդեն իսկ Նախիջևանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական զորավ արժությունները, որոնք անցկացվում են ծանրակշիռ զրահատե խնիկայի ներգրավմամբ։

Հայաստանի ԱԳՆ-ն այս զորավարժությունների առնչությամբ տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, ասել էր․ «Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը սադրիչ գործողությունների միջոցով խոչընդոտում է իրավիճակի լիցքաթափման ու խաղաղ գործընթացի վերսկսման միջազգային միջնորդների ջանքերը ու դրանով իսկ ստանձնում է հետագա ապակայունացման

հետևանքների պատասխանատվությունը»։ Սրա մեջ Դուք տեսնո՞ւմ եք վտանգ, ու Թուրքիայի գործոնը որքանով կարող է որոշիչ լինել՝ նրանց աջակցությունն Ադրբեջանին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության առումով։ – Իհարկե, վտանգներ կան, ու Նախիջևանի ուղղությունը շատ լուրջ ռազ մական տեխնիկա կուտակած ուղղություն է։ Եկող տարի ռուս-թուրքական պայմանագրի

համատեքստում նաև ռուս-թուրքական հարաբերությունների ճշտման տարի է։ Կա նաև 2-րդ հանգամանքը․ ես ապրում եմ Արարատ գյուղում, որն անմիջապես այդ սահմանի հարևանությամբ է, ես գիտեմ այդտեղի բոլոր դիրքերը, նույնիսկ զինվորականներին եմ ճանաչում, ովքեր հերթապահություն են անում, և 1990-ականներին, երբ «Գրադ 21»-ով կրա կում, գալիս, մինչև մեր այգի էր

հասնում և ընկնում էր մեր տների մոտ։ Այնպես որ՝ սահմանամերձ վայր է, և ինձ հուզում է այդ հարցը։ Բայց, ընդհանուր առմամբ, եթե քաղաքական գնահատական տամ վտանգների առումով, ես Նախիջևանից լուրջ վտանգներ չեմ տեսնում։ Այս պարագայում, եթե Ռուսաստանը չմիջամտի, իր բազայի ներկայությունը, ՀԱՊԿ-ում իր ներկայությունը և, ընդհանրապես, իր՝ տարածաշրջանում

որպես լուրջ գործոն լինելու իմաստը կդառնա անհեթեթ։ Կա մի հանգամանք, որ մեզ միշտ ուղեկցել է․ այն է, որ ռուսները սովորություն ունեն պայմանավորվելու թուրքերի հետ ու երեք օրով ուշանալու՝ Սումգայիթ լինի, թե ապրիլյան դեպքեր։ Այս առումով մենք պիտի ամուր ու կազմակերպված պահենք մեր բանակը։

Մանրամասները դիտեք տեսանյութում՝