Ռեգինա Պրազյանի կոշտ և դիպուկ գրառումը Ռոբերտ Քոչարյանի մասին

Ռեգինա Պրազյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Ճիշտ է ասում պարոն Քոչարյանը։ Ես իր կառավարած եւ ժողովրդին չսիրած ժամանակ եմ մեծացել։ Իմ մանկության տարիները իմ կյանքի լավագույն տարիներն են եղել ու ծնողներիս կյանքի վատագույն տարիները։ Նրանց դաստիարակության շնորհիվ էի ես կարծում, որ ես բոլորից լավն եմ եւ ամենաերջանիկը, որովհետև մի կոշիկը կարողանում եմ հագնել չորս տարի՝ ընդորում վերջին տարին բութ մատիս ցավին լուռ դիմանալով։

Ընդորում ձմռանը դպրոցից շուտ տուն վազելով, որ արագ ամբողջովին թաց գուլպաներս շուտ չորացնեմ, որ չհիվանդանամ։ Ես գիտեի, որ ես լավագույնն եմ, քանի որ լսում եմ մորս ու չեմ հիվանդանում, քանի որ մայրս բոլորի մոտ ինձ գովաբանում էր որ չորս տարվա կոշիկներս կարծես նոր գնած լինենք այնքան ուշադիր եմ քայլելուց։ Իսկ ես դրանից ոգևորվում եւ ամեն մի բարեկամի կոշիկներս էի ցույց տալիս, թե որքան նոր է մնացել հինգերորդ տարին դեռ չբոլորած։ Մենակ շատ տարիներ հետո եմ հասկանում՝ մորս խոսքերը զուտ սփոփանք էին, որ չկոտ րվեմ եւ չմտածեմ թե մենք վատ ենք ապրում։

Ծնողներիս տված այդ ինքնավստահության շնորհիվ էլ միշտ բարձր գլխով եմ առաջ գնացել։ Ես միշտ վստահ եմ եղել, որ ես ամենալավ սովորողն եմ ու բոլորից լավ հագնվողը, չնայած, որ հեչ իմ սրտով չէի հագնվում ու ոչ էլ իմ размер-ի։ Բա պարոն Քոչարյան, որ կառավարելուց բացի նաև սիրեիք ժողովրդին գոնե մի քիչ։ Ձեր կառավարած տարիներին մարդիկ աշխատում էին ու աշխատավարձը կամ ստանում, կամ ոչ։ Դե կախված էր գործատուի տրամադրությունից ու Ձեր դաստիարակածով մարդկանց մարդու տեղ չդնելու հետ։

Ինչպես իմ ծնողները, այնպես էլ հազարավոր երեխաների ծնողներ դեռ երիտասարդ տարիքում ձեռք բերեցին մի շարք հիվանդություններ, որ այժմ անգամ ամենալավ բժիշկը ոչ մի բանով օգնել չի կարող, որ անգամ շատ փողը շատերի դեպքում անպիտան բան է եւ կորցրած առողջությունը հանուն երեխաների ապագայի, էլ հետ չի վերադառնա։ Բա մտածում եք, թե ինչի եմ մինչև ոսկորներս ատում Ձեզ եւ Սերժին։ Բա մեր անհոգ ու երջանիկ մանկությունն եք խլել ու մեր ծնողների անդորրը ու առողջությունը, որ ձեր լամուկները ու դպրոցական տարիքից ձեռքներդ գլխներին դրած ու մեծացրած Սիրուշոները ոչ մի բանի կարիք չունենան։

Քանի ու քանի երեխաների ծնողների կյանք եք խլել շքամուտքերում ու շենքերի հետևներում ծե ծի ենթարկելով անզգույշ արտահայտված խոսքի համար։ Հազարավոր ընտանիքներ արտագաղթեցին Ձեր կառավարած եւ ժողովրդին այդքան մեծ ատելությամբ ատած այդ չարաբաստիկ տարիներին։ Բոլորը գնացին ոչ թե լավ կյանքի հետևից, այլ գնացին ազատ ապրելու եւ ազատ շնչելու հետևից։ Այժմ էլ մի տեսակ օդս ծանրացած է, երբ Դուք ազատության մեջ եք ու կարծես իմ հաշվին եք շնչում։ Ես երկար չեմ կարող կիսատ շնչել ու հուսով եմ, որ իմ կյանքը կփրկեն Ձեզ կալանավորելով։

Չսիրածդ ժողովուրդը ատում է քեզ ու թուրքի հետ ույքից ընկած աջարակիցներիդ։ Ու էլ մի երազանքների գիրկը ընկեք ու կարծիք արտահայտեք, թե ինչպես կառավարել երկիրը։ Դուք վարի եք տվել այդ երկիրը Ձեզ սատարող ոհմակի հետ միասին, իսկ ժողովրդին ջար դել ու կո տորել։ Մտածեք, թե այդքան կատարած հան ցագործությունների տակից ինչպես եք դուրս գալու!!!