Արմեն Հովհաննիսյանի ջախջախիչ անդրադարձը ԲՀԿ-ականների գործելաոճին

Արմեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Արդեն նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի համար հաստատ ուշքս չի գնում, ոչ էլ ցանկանում եմ գնահատել նրա վարքագիծը իր հարազատ, սակայն նախկին կուսակցությունը լքելու ուղղությամբ, ի վերջո դա մարդու անձնական որոշումն է։ Հասկանալի է, որ կոմֆորտ չի զգացել կուսակցությունում, որոշել ա դուրս գալ եւ իր քաղաքական գործունեությունը ներկա շրջափուլում անցկացնել առանց կուսակցության.

Սակայն, ես պարզապես չեմ կարող անտարբեր անցնել այն հանգամանքին, որ Բագրատյանի նախկին գործընկերները պարզապես ծվեն ծվեն են անում վերջինիս, ինչա թե որոշել ա միայնակ գործունեություն ծավալի. Հասկանլի էր, որ ԲՀԿ-ն ինչ որ մի արձագանք պիտի ունենար հարցի առընչությամբ, սակայն էս տիպի ցածր մակարդակ դրսեւորել պարզապես ապշել կարելի է.

Չգիտեմ կուսակցության ղեկավարը ինքն էր թողել, որ նման վարքագիծ դրսեւորեն Սերգեյի հանդեպ, սակայն Արման Աբովյանն ու Իվետա Տոնոյանը ուղղակի հար ձակում չեն գործել, այլ վայ րենու պես են պահել իրենց նախկին գործընկերոջ հանդեպ։ Ինչ, որտեղ, երբի երիտասարդը կարծես թե վերջնականապես

ադապտացվել եւ կորել է իրականությունից՝ խոսում ա ամոթից, խոսում ա կուսակցության ներսում հանդուրժողական մթնոլորտից, այն դեպքում, երբ բոլորիս էլ պարզ է, որ մեկ անձի վրա հիմնված կուսակցությունում, ուղղակի անհնար է է՜ն ջերմ մթնոլորտը, որի մասին խոսում են.

Իվետա Տոնոյանին առհասարակ անդրադառնալու կարիք չկա, որովհետև հանրությունը քաջատեղյակ է նրա անթաքույց սապոնային սերը առ իր առաջնորդը։ Ինչեւէ այս քայլով եւս մեկ անգամ ապացուցվեց, որ բհկ ղեկավարի խորհրդատուն եւ նրա կողքը կանգնած թիմը ուղղակի կոչված են խանգարելու..)

Ինչքան հիշում եմ, նման արձագանք չստացավ Ուրիխանյանի կուսկացությունից դուրս գալը, որը ապացուցում է, որ բհկ ն կամ արդար չի խաղում, կամ դուխ չունեցավ անդրադառնա դրան, կամ հրահանգ չկար վերեւից, որ հար ձակվեին.․․․ Բհկ մի՛ արեք, ուղղակի, մի՛ արեք.