Ահա՝ ինչ խոստում հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին՝ իր հարցազրույցում

Ինչպես գիտենք այսօր Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույց է տվել «5-րդ ալիք», «Երկիր Մեդիա» և «Հ2» հեռուստաընկերություններին. Նա անդրադարձել է օրվա ամենաարդիական թեմաներին ու նոր իշխանության կատարված խոստումներին։

«Տնտեսական երկրի տնտեսական կառուցվածքային փոփոխություն՝ դա եղել է հիմնաքարերից մեկը։ Հիշու՞մ եք այդ խոստումը. Հիմա նայեք տնտեսության կառուցվածքին։ Այսպիսի ինտենսիվությամբ ընդդերքը Հայաստանում երբեք չի շահագործվել։

Սակայն խոստացել են ճիշտ հակառակը, որ ավելի գիտատար, ավելի բարձր ավելացված արժեք ստեղծող ոլորտներն էլ պետք է զարգանան։ Եւ ի՞նչ ունենք։ Ունենք անխնա ընդդերքի շահագործում։ Խոսում էին ներառական տնտեսության վերաբերյալ։ Հիշու՞մ եք։ Հիմնական թեզերից մեկը սա էր։

Նույնիսկ այն ժամանակ Տարոն Աճեմօղլու մասին էին խոսում, որ պետք է հրավիրեն, քանի որ այդ ներառական այդ տերմինը նաև, եթե չեմ սխալվում, հենց Տարոն Աճեմօղլու կողմից էր ներդրվել տնտեսագիտության մեջ։ Համենայն դեպս, ինքը շատ էր կիրառում այդ տերմինը իր աշխատանքներում։

Մենաշնորհների դեմ պայքար, այօր մենաշնորհները միայն ավելացել են։ Փոքր միջին բիզնեսը այսօր ազատ անկման մեջ է»- նման կարծիք է հայտնել Հայաստանի Հանրապետության նախին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում.