ՀՀ Պարետի նոր ու շատ կարևոր հրամանը.. Եղել են փոփոխումներ

Քաղաքական

Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս ինքնամեկուսացման պար տադիր պահանջում պարետի որոշամբ փոփոխություն է կատարվել․․․

Ըստ այդմ՝ ինքնամեկուսացումից կարող են ազատվել հետևյալ մարդիկ․․․1. պետական, պաշտոնական ու աշխատանքային այցերով օտարերկրյա պատվիրակությունների կազմում ժամանողները, 2. դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ներկայացուցիչների ու նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքի անդամներ

3. առողջապահական, ռազմական եւ անվտանգության, տնտեսական արտադրական անհետաձգելի կարիքների առկայության հիմքով հրավիրված անձինք 4. պետության կողմից իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակներում աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու համար ժամանողները,

5. այլ բացառիկ հիմքերով պարետի թույլտվության հիման վրա: Վերոնշյալ դեպքերում արտերկրից Հայաստանի Հանրապետություն ժամանող անձինք իրավունք ունեն ժամանելուց հետո 24 ժամվա ընթացքում վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտություն․․․

Բացառություն սահմանող կետով սահմանված անձանց տվյալները ԱՐՄԵԴ համակարգ են մուտքագրվում հատուկ նշումով: Լաբորատորիաների կողմից նշված անձանց լաբորատոր հետազոտության բացասական արդյունքի վերաբերյալ տեղեկատվությունը ԱՐՄԵԴ համակարգ մուտքագրվելուց հետո տվյալ անձինք ենթակա են ինքնամեկուսացումից անհապաղ ազատման: Մինչև լաբորատորիայի կողմից ԱՐՄԵԴ համակարգ բացասական պատասխանի մուտքագրումն անձը ստանում է ինքնամեկուսացման ցուցում: Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից: