Մի օր Մոնթեն Մարտունու տներից մեկի մոտով անցնելիս է լինում, հողամասում տարեց մի կին է աշխատում, հարցնում է․․․ Արմինե Հայրապետյանի հետաքրքիր գրառումը

Հետաքրքիր

Մի օր Մոնթեն Մարտունու տներից մեկի մոտով անցնելիս է լինում, հողամասում տարեց մի կին է աշխատում, հարցնում է․․․ Արմինե Հայրապետյանի հետաքրքիր գրառումը

Արմինե Հայրապետյանը գրում է․ Մի օր Մոնթեն Մարտունու տներից մեկի մոտով անցնելիս է լինում, տեսնում է, որ տան հողամասում տարեց մի կին է աշխատում։ Մոնթեն ներս է մտնում եւ հետաքրքրվում, թե ինչ է մտածում, որ պատերա զմական թե ժ իրավիճակում հող է մշակում։

Կինն ասում է, որ ոչ մի վախ չունի, որովհետև Ավոն է զբաղված Մարտունու պաշտպանությամբ, ուրեմն ոչ մի թշնամի չի հա տի սահմանը։ Լսելով, թե ինչ ոգևորությամբ է տարեց կինը խոսում իր մասին, Ավոն հարցնում է կնոջը, թե ինչ տեսակ մարդ է այդ Ավոն։

Կինը սկսում է նկարագրել Ավոյի քաջությունը, վեհությունը, հզորությունն ու ասպետական կերպարը։ Մոնթեն լսում է, մի կուշտ ծիծաղում եւ խոստովանում, որ Ավոն ինքն է։ Տարեց կինը տարակուսանքով նայում է Մոնթեին ու ասում․ Չէէ՜, տու կուճիր

(փոքրամարմին) մարդ ըս, տու կարել չըս Ավոն ինիս, Ավոն իրեք մետր բոյ օնե․․․»։ « Առասպելական հերոս Ավոն տարեց կնոջ պատկերացումներում բոլորովին այլ տեսք ուներ։ P.S. Արցախցիները Մոնթե Մելքոնյանին Ավո են կոչում։

Պատե րազմի ամբողջ ընթացքում շատ քչերն էին իմանում, որ Ավոյի իրական անունը Մոնթե է։ P.S.2 Ես այս պատմությունը Սիրուշ տատիկիցս եմ լսել եւ սիրով կիսվեցի ձեզ հետ։

Դուք էլ, եթե Մոնթեի մասին պատմություններ գիտեք՝ գրեք այս գրառման տակ. միասին մի գեղեցիկ հուշապատում կարող ենք կերտել մեր ամենաՀԱՅի մասին։ Արմինե Հայրապետյան