Գնացեք պատրաստվեք, ոչ թե Նառաների ու Զարուհիների ջրաղացներին ջուր լցրեք․․․Ռեգինա Պրազյանի կոշտ անդրադարձը չընդունված դիմորդներին

Քաղաքական

Ռեգինա Պրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Կարծես ավանդույթ էր դարձել եւ մեր դասարանի բոլոր վատ սովորող երեխաների մայրերը միշտ շտապում էին դպրոց՝ իրենց երեխայի ստացած հերթական ցածր գնահատականից հետո։ Իրենց պարտքն էին համարում ուսուցչի վրա ձայն բարձրացնել եւ մատ թափ տալով խոսել։

Հետո շտապում էին տուն ու հերթով զանգում բոլոր ծնողներին ու մեծ հպարտությամբ պատմում, թե ինչ օյին են հանել այդ ընկեր Եսիմինչյանի գլխին։ Մտածում եմ լավ է այն ժամանակ ֆեյսբուք չունեին։ Շատ տարիներ են անցել, սակայն ինձ թվում է, թե այժմ ուղիղ եթերով մեր դասարանի վատ սովորողներին են ցույց տալիս ու իրենց ծնողներին՝ կառավարության շենքի դիմաց ցույց անելիս։

Ի՞նչ իմաստ ունի խայտառակվել, եթե արդեն խայտառակվել եք հասարակ կանոններին չծանոթանալով ու ինֆորմացիային չտիրապետելով։ Հասկանում եմ բոլորդ էլ ցանկանում եք ընդունվել, սակայն այդ գրողի տարած դիպլոմը շատերիդ համար ձևական բնույթ է կրում ու զուտ ապագա ամուսնու կամ կնոջ բարեկամների մոտ հպարտանալու միջոց է։

Մեր դասարանի բոլոր վատ սովորողներն էլ դիպլոմ ունեն, բայց ու՞մ է պետք։ Իրենց պատճառով շատ արժանի երեխաներ հավանաբար դուրս են մնացել ժամանակին։ Իսկ այս խառնաշփոթից ես այդպես էլ գլուխ չհանեցի։ Միայն այն, որ Զարուհի Փոստանջյանը, ԲՀԿ-ն և Քոչարյանի խոնարհ ծառա մի քանի անլվա էին զբաղված այս ցույցերի կազմակերպչական աշխատանքներով՝ դա արդեն կասկածելու տեղիք է տալիս։

Երեկ նայեցի պարոն Արայիկ Հարությունյանի ուղիղ եթերը ու ստացա բոլոր ինձ հուզող հարցերի պատասխանները։ Նախօրոք տեղեկացված են եղել տարբեր աղբյուրներից և այժմ սեփական չիմացությունը եւ հասարակ բաներ ըմբռնել չկարողանալը ու՞մ վրա են բարդում, չգիտեմ։

Ձեզ հնարավորություն է տրված հեռակա ընդունվել ու գնացեք պատրաստվեք, ոչ թե Նառաների ու Զարուհիների ջրաղացներին ջուր լցրեք։ Դեռ երիտասարդ եք, սակայն ձեզ արդեն օգտագործում են, որովհետև ոչ խելք ունեք, ոչ մեղք!!!