Իրականում ի՞նչ է տեղի ունեցել․․․ ՀՀ Զինվшծ nւժերի փայլուն օպերացիան և Ղարադաշի անավարտ առումը.

Քաղաքական

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ՝ Տավուշ-Թովուզ հատվածում ս․ թ․ հուլիսի տասներկուսին սկսված և մինչ օրս ընդհատումներով շարունակվող ռա զմական բա խումները երևի թե կարելի է կոչել հայ-ադրբեջանական հակամ արտության ամենախոշոր ու վտ անգավոր ս րացումը 2016 թ․ ապրիլյան

Քառօրյա պա տերազմից հետո։ Եվ եթե այն ժամանակ ադրբեջանական կողմին հաջողվեց ինչ-որ տեղ անակնկալի բերել հայկական զի նու ժի առաջապահ ստորաբաժանումներին՝ Արցախի պաշ տպանական գծի ամբողջ երկայնքով իրականացված լայնածավալ հար ձակման միջոցով գրավելով որոշ բարձունքներ եւ մարտական հե նակետեր ու որոշ հատվածներում փոքր-ինչ առաջ բերել շփման գիծը, ու հիմնվելով այդ փաստի վրա՝ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում էր դա ներկայացնել իբրև «հաղթանակ», ապա հիմա տեսանք էապես տարբերվող պատկեր։

Ապրիլյան պա տերազմի հետ համեմատ: Ի տարբերություն Ադրբեջանի նախաձեռնած ապրիլյան ագ րեսիայի՝ այս անգամ հայկական զի նուժը շատ ավելի պատրաստված էր, իրականացված գործողություններում ավելի նախաձեռնողական եւ հար ձակողական էր, գործեց ավելի կազմակերպված եւ արդյունավետ՝ ոսկերչական ճշգրտությամբ կատարելով իր առջև դրված մար տական առաջադրանքները։ Մասնավորապես, մերոնք անհամեմատ ավելի քիչ զո հեր են տվել, փոխարենը հակառակորդին պատճառել են մարդկային, դիր քային և տեխնիկական զգալի կո րուստներ, վերցրել են չափազանց էական մի քանի հե նակետեր՝ էապես բարելավելով մեր պաշտպանական դիրքերը սահմանի նշված հատվածում։

Ասվածով, իհարկե, ոչ մի կերպ չենք ցանկանում նսե մացնել Ապրիլյան պա տերազմի մասնակից հայկական ստորաբաժանումների կազմակերպած հերոսական պաշտպանությունը և հատկապես մեր հարյուր անմա հ հերոսների սխրանքը։ Մեր ռազ մական փորձագետների և քաղաքական վերլուծաբանների ճնշող մեծամասնությունը իրենց վերլուծություններում եկել այն եզրակացությանը, որ 2016 թ․ ապրիլին հակառակորդը շատ ավելի հեռուն գնացող ռազ մական նպատակներ է ունեցել, քան մի քանի հարյուր հեկտար հող գրա վելն ու մի քանի էական հայկական հե նակետեր զբաղեցնելը։ Եվ այս տեսանկյունից, եթե հաշվենք, որ այն

ժամանակ ադրբեջանական կողմը, ըստ էության, որևէ էական հաջողության չի հասել, նույնիսկ մեկ գյուղ չկարողացան գրավել՝ չնայած որ գլուխ էին գովում, թե Ղարաբաղը կգրավեն մեկ շաբաթում, ապա կարելի է արձանագրել, որ Արցախի Պաշտպանության բանակը, ընդհանուր առմամբ, կատարել է իր առջև դրված հիմնական հարցը՝ կասեցնելով ադրբեջանական հրոսակների հար ձակումը, տալով հակահա րված, անցնելով հակագ րոհի ու այդպիսով չեզո քացնելով «բլից-կրիգի»՝ կայծակնային պա տերազմի միջոցով առնվազն մի քանի շրջան գրավելու հակառակորդի ծրագրերը։

Այլ հարց է, որ մենք, այդուհանդերձ, ունեցանք մարդկային եւ դիր քային էական կո րուստներ։ Այլ հարց է, որ հա կառակորդը ինչ-ինչ գործոնների միջոցով կարողացավ օգտագործել «անակնկալի էլեմենտը»։ Այլ հարց է, որ գուցե մեր բանակի հետախ ուզությունը լավ չէր աշխատել կամ հետախ ուզության տրամադրած տվյալները օպերատիվ կերպով չէին տրամադրվել դիրքապահ ստորաբաժանումների հրամանատարությանն եւ անձնակազմին։ Այլ հարց է, որ ըստ մի շարք մասնակիցների վկայությունների՝ ադրբեջանական հար ձակման 1-ին

գիշերը խիստ կասկածելի ու տարօրինակ պահվածք է դրսևորել Զի նված ուժերի հրամանատարությունը, և մինչ օրս չեն փարատվել կասկածները «պայմանավորված պա տերազմի» և դա վադրության վերաբերյալ։ Եվ, ի վերջո, այլ հարց է, որ Ապրիլյան պա տերազմը, իր ամբողջ ող բերգությամբ ու ավելի քան 100 զո հերով հանդերձ, լակ մուսի թուղթ դարձավ օրվա իշխանությունների և ավելի լայն առումով՝ 1998-2018 թթ․ Հայաստանը կառավարած քոչարյանա-սարգսյանական վարչակարգի համար՝ ի ցույց դնելով երկրում ու այդ թվում նաև Զի նված ու ժերում արմատավորված կոռուպցիայի աղ ետալի հետևանքները ՀՀ և Արցախի պաշտպանության ու անվտանգության վրա։ Սա շրջադարձային մի կետ էր, որը ոչ միայն ստիպեց երկրի ռազ մաքաղաքական ղեկավարությանն ու Զի նված ու ժերի հրամանատարությանը վերանայել պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր, այլև կանխորոշեց հետագա երկու տարիների քաղաքական պրոցեսներն ու զարգացումները։ Բայց այս ամենը քննարկման այլ թեմա է։

Քառօրյա պա տերազմի հետ կապված այս բոլոր հանգամանքները թվարկեցինք՝ սակայն ցույց տալու համար քաղաքական այն դինամիկան, քաղաքական այն փոփոխությունները, այդ թվում՝ Զի նված ու ժերի պաշտպանական քաղաքականության այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել վերջին երկու տարիներին և որոնք, մեր կարծիքով, արտացոլվեցին վերջին երկու շաբաթների հայտնի իրադարձություններում՝ հերթական անգամ ցույց տալով հայկական կողմի ռա զմական գերակշռությունը ադրբեջանական զի նուժի նկատմամբ: Մի քանի առանցքային կետեր: Այս համատեքստում կարելի է մատնանշել մի շարք կարևոր բաղադրիչներ, որոնցից յուրաքանչյուրն արժանի է առանձին վերլուծության, և մեր հետագա մեկնաբանություններում վստահաբար կանդրադառնանք դրանց: Բայց առայժմ կառանձնացնենք դրանցից մի քանի առանցքային կետեր, մասնավորապես՝ Ո՞վ է այսօր վերահսկում Ղարադաշը: Առաջնային կետը, անշուշտ, բուն ռա զմական բաղադրիչն է, և սույն հոդվածում կկենտրոնանանք հենց այս կետի վրա, քանի որ այս պահին ամենաշատը հենց դիր քերի հետ կապված հարցերը ունեն պարզաբանման

կարիք: Այս վերջին մի քանի օրերին ՀՀ-ում եթե ոչ բոլորը, ապա շատ-շատերը լսեցին ու իմացան «ՂԱՐԱԴԱՇ» կոչվող բարձունքի մասին, սակայն շատ քչերը պատկերացում ունեն, թե ի՞նչ նշանակություն և կարևորություն ունի այդ բարձունքը, ի՞նչ հե նակետեր կան դրա վրա, աշխարհագրական ի՞նչ դիրք ունի այն, ի՞նչ է տալիս դրա վերահսկողությունը և վերջապես՝ ո՞ւմ վերահսկողության տակ է այժմ գտնվում այդ սարը՝ հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական զի նված ուժերի:

Ի՞նչ իրավիճակ է և ինչպիսի՞ն է ու ժերի դասավորությունը ռա զմական վերջին գործողություններից հետո հայ-ադրբեջանական սահմանագոտու, իսկ փաստացի՝ ՇՓՄԱՆ ԳԾԻ Տավուշ-Թովուզ հատվածում ու հատկապես հայկական Այգեպար, Մովսես, Չորաթան և Չինարի գյուղերի մոտակա դիրքերում: Ասում ենք ՇՓՄԱՆ ԳԻԾ, քանի որ ինչպես ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանն է գրել իր վերջին դաշտային հետազոտությունները ամփոփող «Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքները՝ Տավուշի մարզում»

հոդվածում՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա, այսինքն՝ սահմանազատում չի արվել, և միջազգայնորեն շարունակում են ճանաչվել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները: Ղարադաշը ՀՀ տարածք է. ռա զմական գործողությունները Հայաստանի տարածքում են ընթանում: Եվ այսպես, գլխավոր հարցը, ինչպես արդեն արդեն ասացինք, կապված է այժմ արդեն հանրահայտ դարձած «Ղարադաշ» (թուրք. թարգմանած՝ «Սև սար » կամ «Սև քար») բարձունքի հետ: Եվ, ըստ էության, այս ամբողջ պատմությունը սկսվել է Ղարադաշի շուրջ ծավալված պայքարից:

Լրագրող Թաթուլ Հակոբյանը իր ռեպորտաժում պատմում է, որ Ղարադաշ կամ Սևաքար սարը գտնվում է հայկական կողմից՝ Մովսես, Չորաթան և Չինարի գյուղերի, Ադրբեջանի կողմից՝ Աղդամ և Ալիբեյլի գյուղերի միջև ընկած տարածքում: Մեկնաբանը ընդգծում է, որ «Սև սարը», ինչպես նաև սարի արևելյան փեշերը, Խնձորուտի ջրամբարի ուղիղ կեսը և Աղդամ գյուղի արևմտյան թաղամասը օրենքով պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, դրանք ՀՀ տարածքներ են, քանի որ գտնվում են նախկին Խորհրդային Հայաստանի (ՀԽՍՀ) սահմաններում:

«Պետք է հստակ նշեմ, որ այս սարը ամբողջությամբ գտնվում է Խորհրդային Հայաստանի, այն է՝ այսօրվա ՀՀ տարածքում: Այսինքն՝ ուզում եմ պարզ և հասկանալի լեզվով ասել մեզ դիտողներին, որ ռա զմական գործողությունները, ըստ էության, ընթանում են Խորհրդային Հայաստանի, այն է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում», – հստակեցնում է լրագրողը: Հակասական տեղեկություններ: Պաշտոնական հստակ տեղեկատվություն դիր քային փոփոխությունների մասին, հասկանալի պատճառներով, չկա, իսկ ոչ պաշտոնական տեղեկությունները շատ կց կտուր են և հաճախ նաև հակասական, և ստիպված ենք բավարարվել տարբեր դիտորդների և տեղում աշխատող լրագրողների տրամադրած տեղեկություններով ու մեկնաբանություններով:

Իրար են հակասում նաև հայկական և ադրբեջանական մեդիատիրույթներում հրապարակվող տեղեկությունները: Հուլիսի 13-ից հայկական էջերն ու լրատվամիջոցները սկսեցին տեղեկություններ տարածել այն մասին, որ ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում մեր տղաներին հաջողվել է վերցնել

Ղարադաշի բարձունքը: Իսկ ադրբեջանական լրատվամիջոցները գրում էին, թե այդ բարձունքը, որն իրենք, ի դեպ, անվանում են «Գարագայա» («Garagaya» կամ «Qaraqaya»), հայերին չի հաջողվել վերցնել: Ընդ որում, եթե հայ օգտատերերը հրապարակում էին կոնկրետ լուսանկարներ և տեսանյութեր, որոնցից երևում էր մեր նոր դի րքից դեպի ադրբեջանական բնակավայրերը բացվող տեսարանը, ապա ադրբեջանական լրատվամիջոցներում ավելի շատ հանդիպում էին ոչ թե փաստեր, այլ քարոզչական լղոզված, ոչ համոզիչ ձևակերպումներ և գնահատականներ:

Օրինակ, ադրբեջանական ամենակ եղտոտ քարոզչամիջոցներից մեկը՝ Armiya.az կայքը, հրապարակել է հուլիսի 17-ին նկարահանված մի տեսանյութ, որում հեղինակն ասում է, թե «Գարագայան» վերահսկվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Եվ ամենազ ավեշտալին այն է, որ հեղինակը կադրերը նկարել է ոչ թե Ղարադաշի բարձունքից, այլ սարի ստորոտից, ինչը ոչ մի կերպ չի համոզում, որ Ղարադաշը ադրբեջանական զի նուժի վերահսկողության տակ է:

Ավելի կարևոր բարձունք, քան Ղարադաշը: Տեղի ունեցող իրադարձությունները մեկնաբանել է Ղարաբաղյան պա տերազմի վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիգոր Գրիգորյանը՝ ասելով, որ ՀՀ Զի նված ու ժերը ռա զմական գործողությունների արդյունքում բարելավել է իր դիրքերը՝ գրավելով մի բարձունք, որը տեսադաշտ է բացում դեպի ադրբեջանական բնակավայրերը 15-20 կմ խորությամբ: Բայց դա Ղարադաշը չէ, այլ «ավելի կարևոր բարձունք է»:

Հայկական նոր դիրք, որը կտրում է ճանապարհը դեպի Ղարադաշ: Ի վերջո, այս շաբաթ՝ հուլիսի 22-ին հրապարակված ռեպորտաժում Ղարադաշի հետ կապված հարցերը պարզաբանել է Տավուշի սահմանից Երևան վերադարձած Թաթուլ Հակոբյանը՝ քարտեզի վրա մանրամասնորեն ցույց տալով հայկական և ադրբեջանական դիրքերի դասավորությունը Ղարադաշի շուրջ:

Եթե մի քանի բառով ներկայացնենք փորձառու լրագրողի մեկնաբանությունը, ապա կարելի է ասել, որ թե՛ այն տեղեկությունները, որ հայկական զի նուժը վերցրել է Ղարադաշի ռա զմավարական բարձունքը, թե՛ այն տեղեկությունները, որ հայկական զի նուժին դա չի հաջողվել, ինչ-որ չափով համապատասխանում են իրականությանը: Ավելի պարզ ասած՝ Ղարադաշը բավական մեծ տարածք զբաղեցնող սար է, կարելի է ասել՝ փոքրիկ լեռնաշղթա, որի վրա կան ոչ թե մեկ, այլ մի քանի ռա զմական հենակետեր: Դրանցից մեկն էլ կամ գուցե մի քանիսը հուլիսյան այս բա խումների ընթացքում մեր զի նուժին հաջողվել է գրավել՝ փակելով, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ (!), դեպի Ղարադաշի վրա գտնվող ադրբեջանական մի քանի հենակետերը տանող և դրանք սնուցող ճանապարհը:

Թաթուլ Հակոբյանն ասում է, որ Ղարադաշ (Սևաքար) սարի վրա ադրբեջանցիները ունեն 2-3 ռա զմական հենակետեր, և դա երևում է անզեն աչքով: «Հայկական կողմը այս ռա զմական գործողությունների արդյունքում կարողացել է վերահսկողություն հաստատել դեպի Ղարադաշ (Սևաքար) սարի վրա գտնվող ադրբեջանական դի րքեր տանող, սնուցող մեկ ադրբեջանական դի րքի վրա (քարտեզում՝ Նոր դիրք), ինչը հայկական կողմին տվել է դիրքային առավելություն: Այսինքն՝ ադրբեջանական կողմը, ըստ էության, կտրվել է Ղարադաշ սարի վրա գտնվող իր հիմնական մի քանի ռա զմական հե նակետերը սնուցելու

հնարավորությունից: Բայց նաև պետք է հստակ նշենք, որ ռա զմական գործողությունը մնացել է անավարտ կամ կիսատ, և եթե այս ստատուս-քվոն պահպանվի, ապա մենք կարող ենք ասել, որ այս դեպքում ադրբեջանցիների համար միշտ դժվար է լինելու սնուցել սարի վրա գտնվող իրենց հիմնական մի քանի դիրքերը, որոնք ինչ-որ տեղ վ տանգավոր են և տեսարան են բացում դեպի հայկական Չինարի, Մովսես գյուղեր, ինչպես նաև՝ Չորաթանի այգիներ: Եվ եթե հայկական կողմը չկարողանա ամբողջությամբ վերահսկողության տակ առնել այս բարձունքը, որը, կրկնեմ, ՀՀ տարածքում է, ապա այս դեպքում էլ մեզ համար միշտ լինելու են դժվարություններ», – ասում է Թաթուլ Հակոբյանը՝ ներկայացնելով ընդհանուր իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում:

Ղարադաշը ազատագրելու Հայաստանի լեգիտիմ իրավունքը: Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ «Անվախ» կոչվող հայկական դիրքը գտնվում է Նոր դիրքի ուղղությամբ՝ դեպի հյուսիս, ապա պատկերն էլ ավելի ամբողջական կլինի ու պարզ կդառնա, թե ինչո՞ւ են ադրբեջանցիները վերջին օրերին, այն էլ՝ հատուկ նշանակության ստորաբաժանումներով, անընդհատ հարձակումներ ձեռնարկում հեն «Անվախ» դիրքի վրա: Դրա մասին նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀՀ կառավարության հուլիսի 16-ի նիստի ընթացքում՝ նշելով, որ ՀՀ ԶՈՒ դիրքապահները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձը՝ հետ շպրտելով հակառակորդին: ՀՀ ՊՆ-ի տեղեկություններով՝ այդ օրը ադրբեջանական «Յաշմա» հատուկ նշանակության բրիգադը զգալի կո րուստներ է կրել՝ մինչև 30-40 հոգու չափով:

Հուլիսի 21-ի երեկոյան հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը հերթական հար ձակումն է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ, բայց կրկին հետ է մղվել հայկական հենակետի անվախ պաշտպանների կողմից՝ կրելով զգալի կո րուստներ Իսկ ինչո՞ւ հենց «Անվախի» ուղղությամբ: Երբ նայում ենք քարտեզին՝ նույնիսկ Գուգլի արբանյակային լուսանկարներից երևում է, որ դեպի Ղարադաշի վրա գտնվող և ամրոցի նմանվող ադրբեջանական հենակետերը տանող ճանապարհը անցնում է հենց «Անվախի» և Նոր դիրքի մոտով: Այստեղ, իհարկե, մի շարք հարցեր են առաջանում, որոնք մեզ՝ քաղաքացիական անձանց համար դեռևս անորոշ են:

Մասնավորապես՝ ի՞նչ վիճակ է այժմ ադրբեջանական այդ հենակետերում, դրանք աջակցություն ստանո՞ւմ են ադրբեջանական զի նուժի կողմից, թե՞ մնացել են պաշարման մեջ, կա՞ն արդյոք դեպի այդ բարձունքը տանող այլ ճանապարհներ, թե՞ ոչ, ի՞նչ պլաններ ունի այդ հենակետերի կապակցությամբ ՀՀ ԶՈՒ հրամանատարությունը: Այս բոլոր հարցերն առայժմ պատասխան չունեն, և մեծ հաշվով՝ պարտադիր էլ չէ, որ հանրությունը տեղեկանա բոլոր գործողությունների և բոլոր մանրամասների մասին: Ի վերջո, չմոռանանք, որ խոսում ենք ռա զմական ոլորտի և ռա զմական ու պետական գաղտնիքներ պարունակող հարցերի շուրջ: Ինչքան էլ որ ինֆորմացիայի և մեդիայի գերիշխանության այս դարաշրջանում շատ քիչ բան է հնարավոր գաղտնի պահել քաղաքացիներից և լայն հասարակությունից: Դա չէ ամենաէականը:

Ամենակարևորն այն է, որ ՀՀ Զի նված ու ժերը կարողանա իրավիճակը պահել իր վերահսկողության տակ՝ շարունակելով մեր հաջողությունները առաջնագծի նշված հատվածում առանց կո րուստների և այդպիսով ապահովելով թե՛ հայ դիրքապահների և թե՛ շրջակա հայկական բնակավայրերի բնակչության անվտանգությունը: Ինչպես տեսանք՝ Հայկական հաղթական բանակը ունի դա անելու և մասնավորապես՝ ՀՀ տարածքի մեջ մտնող Ղարադաշի, ավելի ճիշտ՝ Սևաքարի ռա զմավարական բարձունքի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելու բոլոր լեգիտիմ իրավունքները՝ թե՛ Հայաստանի ինքնապաշտպանության ու անվտանգության ապահովման իրավունքի և թե՛ միջազգային իրավունքի տեսանկյունից: