Ալիևը լավ հասկանում է՝ ինչ զենքեր էլ գնի, նրա հնարավորությունն Արցախի հարցով հավասար է զրոյի. Ալեքսանդր Լապշինի ցնցող հայտարարությունը

Քաղաքական

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել է շեղել ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից` արտաքին թշնամու կերպարի, մասնավորապես՝ Հայաստանի ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը` խոսելով հայ-ադրբեջանական սահմանային լար վածության պատճառների վերաբերալ։ Հարցազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Ադրբեջանում տիրող ներքաղաքական դրությանը ու Իսրյայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Լապշինի հետ հարցազրույցը։

-Պարոն Լապշին, ձեր կարծիքով, որոնք են հայ-ադրբեջանական սահմանային լար վածության գլխավոր պատճառները։ -Իմ դիտարկմամբ՝ ամենագլխավոր պատճառը կորոնավիրուսային համաճարակն է, որը հատկապես ուժեղ հար վածել է այն պետություններին, որոնք վաճառում են նավթ ու գազ։ Օրինակ՝ այդպիսի երկրներից է Ադրբեջանը։ 2-րդ պատճառն այն է, որ Ադրբեջանում իշխանությունը բռ նապետ Իլհամ Ալիևի ու նրա կլանի ձեռքերում է, որի հետևանքով վերջին տարիների ընթացքում սովորական քաղաքացիների շրջանում շատ արագ աճում է դժգոհությունը` ղեկավարող էլիտայի հեքիաթային հարստության ֆոնին

համատարած կոռուպցիայի ու աղքատության մակարդակի նկատմամբ, ուստի երբ այժմ կորոնավիրուսային համաճարակ է, երբ Ալիևի վիճակը ավելի է բարդացել, երբ մարդկանց դժգոհությունն ավելի է մեծացել, Ալիևը որոշել է շեղել ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից, արտաքին թշնամու կերպարի, մասնավորապես՝ Հայաստանի ուղղությամբ։ Դա նրանք օգտագործում են գրեթե Ադրբեջանի ամբողջ պատմության ընթացքում։

Նրանց պետք է սադ րանք, որ ժողովրդին իրական խնդիրներից շեղեն պատ երազմով, ուստի այդ «ՈՒԱԶ»-ի միջոցով սադ րանքը եղել է ընդամենը ժամանակի խնդիր։ Անկեղծ, ենթադրում էի, որ նմանատիպ մի բան տեղի կունենա ապրիլ-մայիս ամիսներին, սակայն ինչ-որ պատճառներից ելնելով` նրանք դա արել են այժմ։ Չեմ կարծում, որ Ալիևը պլանավորել է լուրջ պատերազմ, քանի որ շատ լավ հասկանում է, որ ինչ զենքեր էլ գնի, նրա հնարավորությունը Արցախի հարցով հավասար է զրոյի, ուստի եթե Ադրբեջանը պատերազմում պարտություն կրի, Ալիևն ակնթարթորեն

կկորցնի իշխանությունը, և սա կհանգեցնի իշխանափոխության։ Դրա համար Ալիևին պետք է փոքրիկ բա խում, այնպիսին, ինչպիսին տեղի ունեցավ հուլիսին, որ ցույց տա մարդկանց, թե դեռ ուժեղ են։ Բայց, ի դժբախտություն Ալիևի, իրադարձությունները զարգացան ոչ այնպես, ինչպես պլանավորվել էր, դրա հետևանքով ադրբեջանական բանակը մեծ կոր ուստներ կրեց, նրանք կորցրեցին տասից ավելի իսրայելական թանկարժեք ԱԹՍ ու այս ամենը չերևած որպես հաղթանակ պատերազմում։ Դրա համար, իմ դիտարկմամբ, այդպիսի սա դրիչ գործողություններ կկրկնվեն ապագայում։ -Արդյոք գոյություն ունի վտա նգ հակամար տության ընդլայնման ու 3-րդ երկրների ներգրավման, այնպիսի երկրների, ինչպիսին է Թուրքիան, որն բացահայտ աջակցում է Ադրբեջանին։ -Չեմ կարծում, որ հայ-ադրբեջանական հակամարտության խնդրում կներգրավվեն 3-րդ երկրները։

Բնականաբար, Թուրքիայի նախագահ Թեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես ներքին լսարանի համար է աշխատում, այնտեղ նույնպես կորոնավիրուսի պատճառով տնտեսական ծանր վիճակ է։ Նա ցանկանում է մի կողմից սեփական ժողովրդին ինչ-որ բանով շեղել, մյուս կողմից գոնե հայտարարություններով աջակցել Ադրբեջանին, որը նա համարում է Թուրքիայի շարունակություն։ Ինչպես նրանք են ասում, «մեկ ազգ՝ երկու պետություն», բայց, չեմ կարծում, որ ինչ-որ բան կձեռնարկեն։

Հնարավոր է, որ կավելացնեն Ադրբեջանին զեն քի մատակարարումը, հնարավոր է, որ կուղարկեն ռազ մական խորհրդականների, սակայն Հայաստանի դեմ պատեր ազմում հաստատ չեն մասնակցելու, քանի որ առաջին հերթին Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմաբազան։ Հարցը այստեղ ոչ այնքան ռազմաբազայի մեջ չէ, այլ, բոլորը լավ հասկանում են, որ Հայաստանը Ռուսաստանի հետաքրքրությունների շրջանակում է, և Թուրքիան հետաքրքված չէ Ռուսաստանի հետ հարաբերություններում գնալ սրացումների։