Թամար Ալեքսանյանը «Գրականության» ուսուցման դպրոցական նոր ծրագրի մասին…

Հետաքրքիր

Առարկայական չափորոշիչների «Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի»-ի փորձագիտական խմբի ղեկավար Թամար Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Սիրելի՛ ուսուցիչներ, դիմում եմ միայն ձեզ, այսինքն՝ նրանց, ովքեր ամեն օր, ամեն ժամ կանգնում են աշակերտի դիմաց…
Մեր ակադեմիական այրերը հայոց լեզվի ճոխ գանձարանից միայն վատ բառեր են սովորել ու անընդմեջ լու տանք են թափում մեր հանձնախմբի գլխին:

Իհարկե, խոսքը բոլորի վերաբերյալ չէ. կան պարկեշտ գիտնականներ, որոնք իրենց տեղին դիտարկումներով օգնում ու սատարում են մեզ ու առաջարկություններ են անում` օգնելով մեզ լրացնելու ու շտկելու ընդամենը սևագիր այս տարբերակը: 1. Մեր հանձնախումբը չի ընդունում վատ նվերներ, հետևաբար բոլոր անվայել արտահայտությունները թողնում է հասցեատերերին:

2. Սա այն պահն է, որ ուսուցչությունը պիտի բռու նցքվի և ասի իր խոսքը: Տարիներ շարունակ այս այրերը, փոխանակ գիտությամբ զբաղվելու ու հայ բանասիրական միտքը ճոխացնելու, զբաղված են դպրոցի և մանկավարժության գործերին միջամտելով:
3. Նրանց թեթև ձեռքով կազմվել են գրականության ծրագրեր, որոնք հեղինակներով են լեցուն, որոնք աշակերտին դարձնում են

թութակ, որոնք պարտադրում են մեր երեխաներին կրկնելու նրանց «իմաստուն» մտքերը այս կամ այն գրողի մասին՝ ժամանակ չտալով և թույլ չտալով աշակերտին կարդալ, հասկանալ գրական տեքստը, քննել, համեմատել, ինքնուրույնաբար /ուսուցչի ուղղորդումով/ ուսումնասիրել, գտնել հեղինակի ասելիքը, գյուտեր անել ու սովորել սիրել գիրքը և ընթերցանությունը:

4. Այս այրերի թեթև ձեռքով պարտադ րվեցին դպրոցին ու աշակերտին շտեմարաններ, որոնք իրենք ևս առանց օգնության չեն կարողանա լուծել և պատասխաններ տալ: 5. Այս այրերը այդպես վարվեցին, որ մեզ վրա վաճառեն իրենց գրքերը, որոնք բանասերի կարդալու և ուսումնասիրելու համար են: 6. Այս այրերը այդպես վարվեցին,

որ իրենց տներում, բազմոցի վրա փռված, մեր իսկ աշակերտներին պատրաստեն ավարտական ու միասնական քննություններ հանձնելուն՝ ձեռքի հետ էլ հայոց լեզվի և գրականության ուսուցչին անգրագետ և այլ պիտակներ կպցնելով: Եվ կարճ հիշողություն ունենալու պատճառով մոռացան, որ դպրոց մտնող ուսւոցչին հենց իրենք են ուսուցանել ու կրթել: