Դիմորդն ապագա մասնագետ է, պետք է մասնագիտական կողմնորոշում ունենա․ փոխնախարարի պատասխանը

Քաղաքական

Բուհ չընդունված երկու դիմորդ եւ երկու ծնող հանդիպել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ։ Նրանք ներկայացրել են իրենց դժգ ոհությունը բուհի ընդունելության նոր կարգի մասին, որով գերակա է 1-ին հայտը։

Փոխնախարարը, լսելով բողոքն ու առաջարկությունները, հիշեցրել է, որ նոր կարգի մասին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է թե´ Ազգային ժողովում, թե´ ուղիղ եթերի միջոցով։ Այդ մասին բազմիցս խոսել են Գնահատման եւ թեստավորման կենտրոնի

(ԳԹԿ) մասնագետները։ Նորությունը տեղադրված է եղել նախարարության կայքում, տարբեր ԶԼՄ-ներով այդ մասին հայտնել են։ Դիմորդ կայքում առաջ անցնելու համար, երբ ցանկանում են գրանցվել՝ նշվում է՝ արդյո՞ք տեղեկացված են կարգին։ «Դիմորդը ո՞նց կարող է առանց կարգին ծանոթանալու դիմել բուհ»,- նշել է Թամրազյանը։ Նրա խոսքով՝ տասներեք հազար մարդ է մասնակցել

քննություններին, որոնցից 2200-ն անբավարար է ստացել, իսկ 739-ը հոգի բուհ չի ընդունվել՝ դրական միավոր հավաքելով։ Հանդիպումից առաջ իրեն տեղեկացրել են, որ 739-ից 550 հոգի արդեն դիմել է թափուր տեղերի մրցույթի համար։ Մնացած դիմորդներն էլ կարող են դիմել։

Ի դեպ ԳԹԿ-ն կերկարացնի դիմելու ժամը․ երեկոյան 18։00-ի փոխարեն կարող են դիմել մինչեւ 20։00։ Փոխնախարարի խոսքով՝ նոր կարգի որոշումը շատ էական էր․«Դիմորդն արդեն ապագա մասնագետ է, նա պետք է դիմելուց մասնագիտական կողմնորոշում ունենա, իրավաբանները պետք է մրցեն իրավաբանների հետ»։

Նա հիշեցրել է, որ նախորդ տարիներին, երբ մի ֆակուլտետում մրցակցությունը մեծ է եղել, բարձր բալերով ընդունվել են այլ ֆակուլտետներ, մինչդեռ նրանց փոխարեն չեն կարողացել ընդունվել մարդիկ, որոնք օրինակ՝ տասը տարի երազել են այդ մասնագիտությունը ձեռք բերել։

Հիմա բոլոր նրանք, ովքեր ի սկզբանե ցանկացել են քաղաքագիտության ֆակուլտետ ընդունվել, քաղաքագետ կդառնան։ Ինչ վերաբերում է բող ոքներին, Թամրազյանի խոսքով՝ 13,000 դիմորդից 30-40 բո ղոք կա, ինչը մեծ թիվ չի համարում։