Պարույր Սևակի նամակը Սուլամիթային

Հետաքրքիր

Ես համատարած վե րք եմ: Եվ սրանք բառեր չեն, այլ փաստ: Ես ամբողջությամբ ճիչ եմ. “Սուլաաաա”: Ես անդի մադրելի լաց եմ:
Իմ հոգում թախիծ է: Դե օգնիր ինձ, ախր ես քո հարազատն եմ: Ես չգիտեմ, թե ինչ կլինի ինձ հետ, եթե այսպես շարունակվի:

Ինձ համար այնպես ծանր է, որ ցանկանում եմ, ողջ սրտով միայն մի բան եմ ուզում. մե ռնել: Անկեղծ ասեմ, և ծանրակշիռ. ցանկանում եմ մե ռնել… Դու ինքդ էլ չգիտես, թե որքան թանկ ես ինձ համար, թե որքան եմ սիրում ես քեզ: Ինչու՞ եկար: Պետք չէր… Հանգստացրու ինձ: Չէ՞ որ ես քո հարազատն եմ: Այդպես չի կարելի.- նստել ծառուղում ու օրը ցերեկով լաց լինել:

Ինչու՞ դու կողքս չես, որ ինձ նայես թախծոտ-թախծոտ: …Հենց նոր ստացա հեռագիրդ: Անհանգիստ եմ քեզ համար: Թող նա չտանջի քեզ, թող չհամա րձակվի, թե չէ ես նրան կս պանեմ: Թող նա շատ սիրի քեզ, շ-ա-տ, թե չէ… Ինքս էլ չգիտեմ: Շտապ ինձ գրիր, թե ինչպես ես և ինչ կա: Շատ անհանգիստ եմ: Էլ գրել չեմ կարողանում:

Շտապ գրիր, թե որտեղ ես: Ամսի յոթին ինչպե՞ս շնորհավորեմ քեզ, որտե՞ղ: Մոսկվայո՞ւմ: Սոչիո՞ւմ: Եվ որտե՞ղ ուղարկեմ այս թուղթը: Սոչի՞: Եթե դու այն ստանաս ամսի 7-ին, ընդունիր իբրև շնորհավորանք, իսկ իսկականը հավանաբար կստանաս ավելի ուշ:
Սուլաաա: Ես սիրում եմ քեզ, սիրում եմ խելագարի պես, գազանի նման, ինչպես հի վանդ: Գրկում եմ քեզ, հպվում եմ քեզ, միանում եմ քեզ հետ:

Եվ լալիս եմ: Եվ լալիս եմ: Աստված մի արասցե, որ քեզ համար էլ այսքան անմարդկային տխուր լինի: Սիրելիս: Սիրելիս: Սիրելիս: Շատ վատ եմ աշխատում: Այսինքն` չեմ աշխատում: Վաղվանից սկսելու եմ: Դու ինձ շատ ես պետք: Մի կոր չիր: Ես միշտ քոնն եմ լինելու: Ոչ մի էժան բան մի արա.- սա խանդ չէ, այլ եղբայրական հարաբերություն: Քեզ օգնել, հարազատս, ցավոք չեմ

կարող.-ինչ-որ կերպ ապրիր, մինչև որ փող կհայտնվի: Չի կարող պատահել, որ մինչև գարուն չհանդիպենք.- կխելագարվեմ կամ ինքնաս պան կլինեմ: … Խաբում եմ (բանաստեղծորեն), թե գիտեմ քո անվան գույնը: Բայց թե ինչ բույր ունես դու, դա արդեն հաստատ գիտեմ, էլ չեմ ասում համի մասին:

Իմ բուրմունք, ախր ես չեմ կարող առանց այդ բույրի: Թույլ տուր ինձ` Սողոմոնիս, ընկնել քո որո վայնին ու հոտոտել այդ բույրը… Հանկարծ հասկացա, որ ֆիզիկապես, թե ինչպես եմ քեզ ցանկանում, իմ էգին… Համբուրում եմ որովայնդ, և չգիտեմ, թե ինչպես եմ քնելու: Քեզ եմ ուզում, ուզում, ու-զ-ու-մ: Ուզում եմ հայհ ոյել!!!