Գաբրիել Գարսիա Մարկեսի 20 իմաստուն մտքերը

Հետաքրքիր

1) Նա, ով շատ է սպասում, քիչ բան կարող է ակնկալել: 2) Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ նա, ով արժանի է, չի ստ իպի քեզ արտասվել:

3) Մի՛ արտասվիր, քանի որ դա ավարտվեց, ժպտա՛, քանի որ դա եղավ քո կյանքում: 4) Այդքան շատ մի՛ պայքարիր: Լավագույն բաները պատահում են այն ժամանակ, երբ չես ակնկալում դրանց: 5) Ոչ, ես հարուստ չեմ: Ես աղքատ մարդ եմ, ով փող ունի: Դա միևնույն բանը չէ:

6) Այն, ինչ չի բուժվում անգամ երջանկությամբ, ոչ մի դեղով չի բուժվի: 7) Ճիշտ չէ, որ մարդիկ դադարում են երազել, քանի որ ծերանում են, իրականում նրանք ծերանում են, քանի որ դադարում են երազել: 8) Նա դեռևս չափազանց երիտասարդ էր, որ իմանար, որ սրտի հիշողությունը վանում է վատը ու վսեմացնում լավը:

Հենց այս հատկության շնորհիվ էլ մենք կարողանում ենք տանել անցյալի բեռը: 9) Բոլոր մարդիկ 3 կյանք ունեն՝ հասարակական, անձնական ու գաղտնի: 10) Մա հանալիս ես կզղջամ միայն այն դեպքում, եթե հանուն սիրո չմա հանամ: 11) Իմաստությունն այն ժամանակ է մեզ այցելում, երբ այն այլևս չի կարող օգնել մեզ:

12) Նա մի վերջին ճի գ գործադրեց իր սրտում այն տեղը գտնելու համար, որտեղ իր սերն արդեն նե խել էր, և չկարողացավ գտնել այն: 13) Ժամանակը չէր անցնում… Այն շրջապտույտ էր գործում… 14) Ես չեմ հավատում Աստծուն, բայց ես վախենում եմ նրանից: 15) Ես քեզ սիրում եմ ոչ թե նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:

16) Հետո ես գիտակցեցի, որ հենց կյանքն է ոգեշնչման գերագույն աղբյուրը, և որ երազները շատ փոքր մասն են այն հորձանուտի, որի անունն է կյանք: 17) Լրագրության մեջ միայն մի կե ղծիքը կանխակալ է դարձնում ամբողջ աշխատանքը: Մինչդեռ գեղարվեստական գրականության մեջ միայն մի ճշմարիտ փաստը արժանահավատ է դարձնում ամբողջ ստեղծագործությունը:

18) Վիպասանը կարող է սրտի ուզածն անել այնքան ժամանակ, քանի դեռ նա կարողանում է մարդկանց ստ իպել հավատալ իր գրածներին: 19) Ազատությունը հաճախ պատ երազմի առաջին վ նասն է: 20) Հռչակավոր գրողը, ով ցանկանում է շարունակել իր գրական գործունեությունը, ստի պված է շարունակ պաշտպանվել հռչակից: