Փողի, շքեղության և գեղեցիկի մասին. Հատված Կոկո Շանելի գրքից …

Քաղաքական

Ես ապրել եմ շքեղության մեջ ու այն եկամուտներով, որոնք բերել է ինձ շքեղությունը՝ փորձելով իմ ժամանակակիցներին տալ շքեղության վերաբերյալ իմ պատկերացումները, նորից ու նորից պնդելով, որ իրը շքեղ է միայն այն պարագայում, երբ ծայրահեղ

դեպքում կարելի է առանց դրա էլ բավարարվել… սակայն չեն բավարարվում։ Շքեղությունը հոգու հանգիստն է։ Այն բավարարում է ավելի ազդեցիկ կարիք, քան գործելու եւ մտածելու կարիքն է։ Սրա հետ կարող է համեմատվել միայն սիրելու կարիքը։

Պարզ բաներ սիրելու հնարավորությունը մեծ շքեղություն է։ Շքեղությունը պիտի գրեթե աննկատ մնա, պիտի մնա զգացողության մակարդակում. եթե կինը զգում է, որ շրջապատված է շքեղությամբ, նա փայլում է։ Երբ «Շանել»-ը դադարի գործել, երբ ես անհե տանամ, շքեղությունը կանհե տանա իմ հետքերով։

Լավ բան է, երբ հարուստ մարդիկ ծախսում են, ի դեպ, հարուստ մարդիկ, ու նրանք, որոնք ուղղակի փող ունեն՝ տարբեր մարդիկ են։ Նրանք, որոնց գրպաններում գումարներ կան, ծախսում են դրանք ճիշտ այնպես, ինչպես ես։ Սիրում եմ գնել, սակայն սարս ափելին այն է, որ գնելով դառնում ես սեփականատեր։

Կան այնպիսիք, որոնք խնայում են, բայց դրանից չեն հարստանում, ու կան մեկ ուրիշ տեսակի մարդիկ, որոնք ծախսում են ու էլ ավելի հարուստ դառնում. ես միշտ աղքատ եմ եղել ինչպես Կրեսոսը, և հարուստ, ինչպես Հոբը։ Ես կարծիք եմ կազմում մարդկանց մասին՝ հաշվի առնելով, թե ինչպես են նրանք ծախսում։

Ես հյուրընկալվել եմ տարբեր մարդկանց, դրանց թվում էին նաև հարուստ մարդիկ։ Նրանցից շատերը չափազանց պրիմիտիվ անհատներ էին, ես կնախընտրեի հաց կիսել որևէ թափառաշրջիկի հետ, քան՝ նրանց… հավատացեք, նրանց հետ կարելի էր մե ռնել ձանձրույթից։