«Զանգակ» հրատարակչության «Ամառային ընթերցանություն» ծրագրի մասին [Կարին Գրիգորյանն է պատմում]

Հետաքրքիր

«Զանգակ» հրատարակչության «Ամառային ընթերցանություն» ծրագիրը նպատակ ունի զարգացնելու երեխաների հայերեն գեղարվեստական եւ վերլուծական խոսքը:

Ունենք ուրախ նորություն․․․ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը միացել է մեր ծրագրին ու թատրոնի դերասանները ակտիվ երեխաների հետ վարպետության դասեր կանեն՝ նրանց գեղարվեստական խոսքի զարգացման համար: Մեզ համար միշտ էական է եղել․․․

որ երեխան կարողանա արտահայտվել իր ընթերցածի մասին, զարգացնել իր գեղարվեստական խոսքը, վերլուծական միտքը: Եվ Ամառային ընթերցանություն ծրագիրը երեխաների հայերեն խոսքը զարգացնելու հրաշալի առիթ է տալիս: Չմոռանանք ասել, որ ծրագրի մասնակցությունն անվճար է:

Նախորդ տարիներին մենք ունեինք գրքերի անվճար փոխանակման համակարգ ու գրական միջոցառումներ ամբողջ ամռան ընթացքում: Կազմակերպում էինք միջոցառումներ ոչ միայն Երևանում: Սակայն համավ արակի պայմաններում․․․․ ․․․․ անվտանգ չէր ո՛չ գրքերի փոխանակումը, ո՛չ գրական միջոցառումների կազմակերպումը:

Մենք որոշեցինք ոչ թե հանձնվել այս իրողությանը, այլ՝ ընդունել մար տահրավերը: Այս տարի, առանց կտր վելու ընթերցանությունից, որոշեցինք երեխաներին գիտելիքներ տրամադրել՝ հմտանալու առցանց խոսքի կազմակերպման մեջ, տանը կատարելու ձեռքի ստեղծագործ աշխատանքներ, զարգացնելու միտքն ու երեւակայությունը:

Մեր այս տարվա ամենամեծ առավելությունն այն է․․․ որ Ամառային ընթերցանությանը կարող են մասնակցել բառացիորեն բոլոր դպրոցահասակները՝ լինեն նրանք Հայաստանից, Արցախից, թե Սփյուռքից: Ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիքի: Ուստի կոչ ենք անում․․․ նաեւ Սփյուռքի ընթերցասեր երեխաներին ակտիվորեն մասնակցել մեր ծրագրին ու եթե անգամ նրանք Զանգակի մանկապատանեկան

գրքերից որեւէ մեկը կարդացել են հայերեն կամ բնօրինակ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ շվեդերեն լեզուներով, ապա կարող են փորձել այդ գրքի մասին խոսել հայերեն: Եթե նրանք կդժվարանան, ապա կարող են փորձել իրենց մտածողությանը հարազատ լեզվով: Այս տարի ծրագրին մասնակցելու համար բավական է