Ամենալավը կատարվում է անսպասելի․ Գաբրիել Գարսիա Մարկես

Հետաքրքիր

Peoplemedia.am-ը գրում է․ Մարկեսի մտքի հիասքանչ ելևէջների այս շարքը կստիպի ձեզ կյանքն ուղղակի սիրել․․․ սիրել այնպիսին, ինչպիսին որ այն կա։

Մի արտասվիր նրա համար, որ դա վերջացել է։ Ուրախացիր նրա համար, որ դա տեղի է ունեցել։ Տարիքը դա այն չէ, թե քանի տարեկան ես, այլ այն, թե ինչպես ես դու դա զգում: Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է: Ես գլխարկ չեմ կրում, որ ոչ ոքի առջև այն չհանեմ:

Ժպտա՛, հաճույք մի՛ պատճառիր դժբախտությանը: Գիտելիքներն ու իմաստությունն այցելում են մեզ այն ժամանակ, երբ դրանց կարիքը մենք այլևս չունենք: Դարձեք ավելի լավը և նախ ինքներդ հասկացեք, թե ով եք դուք, մինչև կհանդիպեք մեկ ուրիշին և հույս կունենաք, որ նա ձեզ կհասկանա: Եթե դուք հանդիպեք ձեր իսկական սիրուն, ապա այն ոչ մի տեղ չի կորչի ձեզնից՝ ոչ մեկ շաբաթ անց, ոչ մեկ տարի անց ու ոչ էլ տարիներ անց:

Ընտանեկան կյանքում ավելի հեշտ է խուսափել մեծ աղե տներից, քան մանրուքներից: Մի վատնեք ժամանակն այն մարդու վրա, ով չի ցանկանում անցկացնել այն ձեզ հետ: Հնարավոր է` Աստված ցանկանում է, որ մենք հանդիպենք ոչ այն մարդկանց, քանի դեռ չենք հանդիպել այն միակին, որպեսզի երբ դա, վերջիվերջո, տեղի ունենա, մենք կարողանանք երախտապարտ լինել:

Կյանքը, դա անցած օրերը չեն, այլ այն օրերը, որոնք հիշվել են: Եթե ինչ-որ բանում կին է խառնվել, ապա ես հաստատ գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Հստակ է, որ աշխարհը կառավարում են կանայք: Ճաշի սեղանի մոտ կարելի է սիրել նույն կերպ, ինչպես անկողնում: Բոլոր մարդիկ ցանկանում են ապրել լեռան գագաթին` չգիտակցելով, որ իրական երջանկությունը վեր բարձրանալու ճանապարհն է։

Հնարավոր չէ սիրել ու հետո ոչինչ չզգալ: Կամ դու ստում էիր նախկինում, կամ այժմ : Պետք է միշտ ականջալուր լինել երեխայի ձայնին, այն երեխայի, որ ժամանակին դու ես եղել և ով դեռևս գոյություն ունի քո ներսում, ինչ-որ տեղ: Եթե մենք ականջալուր լինենք մեր ներսի երեխային, ապա մեր աչքերը նորից կսկսեն փայլել: Եթե մենք չկորցնենք կապը այդ երեխայի հետ, ապա չի կտրվի կապը նաև կյանքի հետ:

Պատասխանիր նրան «այո»: Նույնիսկ եթե սարսափից դողում ես, նույնիսկ եթե հետո փոշմանես: Քանի որ ողջ կյանքդ քեզ չես ների, եթե հիմա պատասխանես «ոչ»: Հեշտ ձեռք բերված երջանկությունը չի կարող երկար տևել: