8 փաստ Մեծ Բրիտանիայի թագուհու մասին

Հետաքրքիր

Չնայած որ Եղիսաբեթ երկրորդը հայտնի դեմք է ողջ աշխարհում, միևնույն է, նրա անձնական կյանքը շղարշված է: Մեզանից շատերը քիչ պատկերացում ունեն այն մասին, թե ինչպես է թագուհին ապրում, ինչ սովրություններ ունի: Ի դեպ 2015 թվականին նա դարձավ Բրիտանիայի պատմության մեջ ամենաերկարակյաց միապետը: Ձեզ ենք ներկայացնում թագուհու մասին ութ փաստ, որոնք առանձնակի հետաքրքիր են:

1.Նրա օրոք յոթ Հռոմի Պապ, տասներկու վարչապետ և յոթ Քենթերբերյան արքեպիսկոպոս են փոխվել: 2. Թագուհին ծանոթացել է ապագա ամուսնու հետ դեռ ութ տարեկանում: Ասում են, որ նա առաջին հայացքից սիրահարվել Ֆիլիպի Մաունթբատենին, սակայն

սկզբում վերջինիս զգացմունքները փոխադարձ չեն եղել: Էղիսաբեթի ամբողջ ընտանիքը դեմ էր նրանց ամուսնությանը, բայց չնայած այս ամենին՝ քսանմեկ տարեկանում նա ամուսնանում է Ֆիլիպի հետ:

3.Եղիսաբեթ թագուհին հասարակության առջև ելույթ է ունեցել դեռևս տասնչորս տարեկանում: 1940 թվականին նա պաշտոնապես հայտնվում է լրատվամիջոցներում ( ռադիո) ՝ թագավորության երեխաներին աջակցելու հայատարաությամբ: 4.Ոչ ոք չէր սպասում, որ նա թագուհի կդառնա, որովհետև Եղիսաբեթը թագավորական ընտանիքում 3-րդ թագաժառանգն էր համարվում: Նրա հորեղբայրը

հրաժարվում է պաշտոնավարելուց, այսկերպ գահը փոխանցվում է Եղիսաբեթի հորը, որի հետևանքով էլ նա դառնում է անմիջական թագաժառանգ: 5.Տարվա մեջ թագուհին երկու տարեդարձ է նշում: Ապրիլի 21-ին (ընտանեկան միջավայրում) և պաշտոնապես՝ ամռան սկզբին: Այս ավանդույթը ձևավորել է Էդվարդ VII-ը,

որը սիրում էր պաշտոնապես նշել ծննդյան տարեդարձը տաք եղանակին՝ չնայած որ ծնվել էր նոյեմբեր ամսին: 6.Թագուհին նկարահանվել է Բոնդի (Դանիել Քրեյգի) հետ կարճամետրաժ ֆիլմում: Իսկ հետո նույնիսկ ճանաչվել է որպես «Ջեյմս Բոնդի լավագույն ընկերուհի»:

7.Թագուհին կարողանում է տեխնիկա վերանորոգել: 1945 թվականին նա ընգրկվում է ինքնպաշտպանության կանանց շարքերը: Իհարկե, երբեք ռազմական գործողություններում չի մասնակցել, սակայն ստացել է մեխանիկի որակավորում և բազմաթիվ արժեքավոր հմտություններ է ձեռք բերել: