Իմաստուն աֆորիզմներ Նիցշեից կյանքի բոլոր իրավիճակների համար

Ֆրիդրիխ Նիցշեն տասնութերորդ դարի ամենահակասական ու էպոտաժային փիլիսոփաներից էր։ Նրա կյանքի օրոք ասված կամ գրված մտքերը դարձել են աֆորիզմներ, որոնք ցիտվում են շատերի կողմից։

Նիցշեի փիլիսոփայությունը հիմնված է ցանկացած ագրեսիայի մերժման և ինքն իր հանդեպ մարդու հաղթանակի վրա։ Հավանաբար շատերն են լսել նրա՝ գերմարդու թեորիայի վերաբերյալ, որտեղ արվեստը գերիշխում է կործանարար կենդանական բնազդների վրա, ինչը և ուսումնասիրում էր Նիցշեն։

Մարդկանց մասին Մարդու հետ տեղի է ունենում այն ամենը, ինչ որ ծառի հետ։ Որքան նա ձգտում է վերև՝ դեպի լույսը, այնքան նրա արմատներն ավելի են խորանում հողի մեջ՝ դեպի ներքև, դեպի անդունդը, դեպի չարը։

Մարդու հիմարության՝ որպես իրական ուժի հետ հաշվի նստելու ժամանակն է։ Որքան երկար է մարդը լռում, այնքան ավելի շատ է սկսում գիտակցելով խոսել։ Անգամ Աստված ունի իր դժոխքը։ Դա նրա սերն է մարդու նկատմամբ։

Կանանց մասին Կինն Աստծո երկրորդ սխալն է։ Իրական տղամարդը երկու բան է ցանկանում՝ վտանգ և խաղ։ Դրա համար էլ նա կին է փնտրում՝ որպես ամենավտանգավոր խաղալիք։ Տղամարդու երջանկությունը կոչվում է ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ։ Կնոջ երջանկությունը կոչվում է ՆԱ ՈՒԶՈՒՄ Է։

Սիրո մասին Այն, ինչը կատարվում է հանուն սիրո, կատարվում է չարի և բարու իրավասություններից դուրս։ Տառապանքից ազատվելու 2 ուղի կա՝ արագ կորուստ և հավերժական սեր։ Դժբախտությունն ավարտվում է ոչ թե փոխադարձ սիրով, այլ մեծ սիրով։

Երկրային իմաստություն Այն, ինչը մեզ չի կորցնում, դարձնում է ուժեղ։ Եթե դուք որոշել եք գործել, փակեք կասկածի բոլոր դռները։ Կորուստը շատ մոտ է, որպեսզի չվախենաս կյանքից։ Առանց երաժշտության կյանքը մոլորություն կլիներ։ Ով գիտի ԻՆՉԻ համար ապրել, կդիմանա ցանկացած ԻՆՉՊԵՍ-ի