Դարավոր արաբական իմաստություններ մեկ հոդվածում. «Երբ խոսում ես, քո խոսքերը պետք է ավելի լավը լինեն լռությունից»

«Դուք կշարունակեք ներել նրան, ում սիրում եք, քանի դեռ չեք ատել նրան»: Արաբական իմաստություններ, որոնք իրենց մեջ պարունակում են հազարամյա գիտելիքներ ու բարոյականության ոսկե կանոններ: Երբ խոսում ես, քո խոսքերը պետք է ավելի լավը լինեն լռությունից:

Առյուծի գլխավորությամբ ոչխարների բանակը կհաղթի ոչխարների գլխավորությամբ առյուծների բանակին: Սխալները հերքելը կրկնակի սխալ է: Խելացին կհասկանա, եթե աչքով անես, իսկ ապուշը, եթե հրես: Խելացի կինը շաքար է ավելացնում այն ամենի մեջ, ինչ ասում է տղամարդուն ու հեռացնում աղը այն ամենից, ինչ տղամարդն է ասում իրեն:

Ձեռք բերված մեկ փորձն ավելի էական է, քան իմաստության յոթ կանոնները: Քնքուշ բառերով և բարությամբ կարելի է մազի վրա տանել փղին: Քամիները չեն փչում այնպես, ինչպես ցանկանում են նավերը:

Նա, ով փնտրում է առանց թերությունների ընկեր՝ մնում է մենակ: Անընդհատ արևային օրերը ծնում են անապատներ: Եթե ​​չարը կանգնած է կողքիդ՝ նստիր անշարժ: Առանց շարժման անհնար է հասկանալ ժամանակը: Եթե ​​հոգումդ մնացել է գեթ մեկ ծաղկուն շյուղ, դրա վրա միշտ կնստի երգող թռչունը:

Հաղթահարելով հպարտությունը՝ մարդը հաճելի է դառնում: Հաղթահարելով զայրույթը՝ նա դառնում է ուրախ: Հաղթահարելով կիրքը՝ նա դառնում է առաջադիմող: Հաղթահարելով ագահությունը՝ նա դառնում է երջանիկ:

Լավագույն տիրակալը նա է, ով կարողանում է տիրապետել ինքն իրեն: Եթե ​​վախենում ես՝ մի խոսիր, եթե ասել ես՝ մի վախեցիր: Հաղթանակը ցույց է տալիս, թե մարդն ինչի է ունակ, իսկ պարտությունը՝ թե ինչ արժե: Մի՛ բացիր այն դուռը, որը հետո չես կարողանալու փակել:

Տղամարդիկ, որոնք կանանց չեն ներում իրենց փոքր թերությունները, երբեք չեն վայելի նրանց մեծ առաքինությունները: Եթե ​​դու քո գաղտնիքները վստահում ես քամուն, հետո մի նախատիր նրան, որ նա կբացի այն ծառերին: Եթե հնարավոր չէ հասնել ամեն ինչին, չպետք է հրաժարվել մի մասից: