Օսկար Ուայլդի 17 իմաստուն մտքերը

Ես այնքան խելացի եմ, որ երբեմն մի բառ անգամ չեմ հասկանում իմ ասածներից:

Կրթությունը հիանալի բան է, սակայն լավ կլինի հիշել, որ այն, ինչ արժե իմանալ, հնարավոր չէ սովորեցնել: 3. Աշխարհում միակ մարդը, ում կցանկանայի մոտիկից ճանաչել, ես եմ: 4. Տղամարդը ցանկանում է լինել կնոջ առաջին սերը, իսկ կինը ձգտում է լինել տղամարդու վերջին սերը:

Գայթակղությունից ազատվելու միակ միջոցը դրան տրվելն է: Ես կարող եմ դիմակայել ամեն ինչի, բացի գայթակղությունից: 6. Մարդ պետք է միշտ սիրահարված լինի: Հենց այս պատճառով էլ մարդ պետք է երբեք չամուսնանա: 7. Երբ աստվածները ցանկանում են պատժել մեզ, նրանք պատասխանում են մեր աղոթքներին:

Ամեն անգամ, երբ մարդիկ համաձայնվում են ինձ հետ, ես զգում եմ, որ ես սխալ եմ: 9. Ծերերն ամեն ինչի հավատում են, միջին տարիքի մարդիկ ամեն ինչ կասկածում են, երիտասարդները ամեն ինչ գիտեն: 10. Կնոջ և տղամարդու միջև ընկերությունը հնարավոր չէ: Նրանց միջև կարող է լինել կիրք, թշնամանք, երկրպագություն, սեր, բայց ոչ ընկերություն:

11. Բոլոր նրանք, ովքեր ունակ չեն սովորել, որոշել են սովորեցնել: 12. Սեռերի միջև տարբերությունն այն է, որ ի տարբերություն տղամարդկանց, կանայք երբեք զինաթափ չեն լինում հաճոյախոսություններից:

13. Չկան բարոյական կամ անբարոյական գրքեր: Գրքերը կամ լավ գրված են լինում, կամ վատ գրված: 14. Կան շատ բաներ, որոնք մենք դեն կնետեինք, եթե չվախենայինք, որ այլոք կվերցնեն դրանք:

15. Իրոք կարծում եք, որ թուլությու՞ն է գայթակղությանը տրվելը: Կան սարսափելի գայթակղություններ, որոնց տրվելու համար ուժ ու համարձակություն է պահանջվում: 16. Պատմություն ուսումնասիրած ցանկացած մարդու համար անհնազանդությունը մարդու բուն առաքինությունն է: Առաջընթացը տեղի է ունեցել անհնազանդության եւ ապստամբության շնորհիվ: 17. Ոչ մի լավ արարք անպատիժ չի մնում: