«Ինչպե՞ս նիհարել». խորհուրդ է տալիս հոգեթերապևտ Կուրպատովը

Հոգեթերապևտ Անդրեյ Կուրպատովն, իր «С неврозом по жизни» գրքի շրջանակներում հերքում է նիհարելու հետ կապված մի շարք միֆեր և ներկայացնում իր խորհուրդները։

Բուսակերությունը չի օգնում նիհարել Բուսակերությունը, որպես դիրքորոշում, անշուշտ, ունի բոլոր իրավունքները գոյություն ունենալու։ Եթե մարդը պատրաստ չէ օգտագործել կենդանական ծագման սնունդ՝ այս կամ այն պատճառներով.

դա միայն իր իրավունքն ու որոշումն է։ Բայց Բուսակերությունը չի կարելի կիրառել, որպես դիետա. այն համոզմունքը, թե «սպիտակուցը սպիտակուց է՝ անկախ նրա ծագման» մոլորություն է։ Սոյան երբևէ չի կարող փոխարինել մսին։ Մարդու օրգանիզմի համար կենդանական սպիտակուցները անհամեմատ առավել էական են, քան բուսական սպիտակուցները։ Իբրև օրինակ՝ բուսական աշխարհում ամենաշատ սպիտակուցները պարունակում են սնկերը, բայց դրանք չեն մարսվում մարդու օրգանիզմի կողմից։

Սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրերի առանձնացված ընդունումը հանգեցնում է նրան, որ օրգանիզմը սկսում է« ուտել ինքն իրեն» ներսից Կարելի է դիետա համարել սննդի առանձնացված ընդունումը, որն իրենից ներկայացնում է սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի առանձին ընդունում։

Կոպիտ ասած՝ առավոտյան կարելի է հաց ուտել, ցերեկը՝ կարագ, երեկոյան՝ ձուկ։ Բայց մեր օրգանիզմը կառուցված է այնպես, որ ցանկացած սննդի ընդունման պարագայում արտադրում է ֆերմենտներ, որոնք օգնում են մարսել այդ սնունդը. այս ֆերմենտները ունիվերսալ են, պատրաստ են աշխատել թե’ սպիտակուցների, թե’ ածխաջրերի, թե’ ճարպերի հետ։

Այսպիսով, եթե անգամ դուք միայն ածխաջրեր օգտագործեք, ապա այն ֆերմենտները, որոնք առաջացել են սպիտակուցներն ու ճարպերը մարսելու նպատակով, սկսում են քայքայել աղեստամոքսային համակարգը,

որը կազմված է հենց սպիտակուցներից եւ ճարպերից։ Այս տեսակի վերաբերմունը սննդի հանդեպ հանգեցնում է նրան, որ օրգանիզմը սկսում է« ուտել ինքն իրեն» ներսից։ Օրգանիզմը մաքրվում է անգամ առանց մեր օգնության