Լեգենդար կանանց մեծ ու փոքր գաղտնիքները

Նայելով գեղեցկության խորհրդանիշ, գրավիչ ու գայթակղիչ կանանց մենք կարծում ենք, թե նրանց բախտն ուղղակի բերել է։ Դա այդպես չէ։ Մենք հավաքագրել ենք այն փորք ու մեծ գաղտնիքները, որոնք ամեն կերպ թաքցրել են շշմեցնող գեղեցկուհիները։ Գրետա Գարբո Քչերը գիտեն, որ լեգենդար Գրետան կարող էր չդառնալ այնպիսին, ինչպիսին մենք սովոր ենք նրան տեսնել։ Մինչև տասնյոթ տարեկանը կինը պայքարում էր բազմաթիվ

բարդույթների հետ։ Գրետան ավելորդ քաշ ուներ, միշտ միայնակ էր ու տարօրինակ։ Միայն նրա ապագա ամուսինը ստիպեց նրան խիստ դիետա պահել ու նիհարել։ Հենց ամուսնու շնորհիվ նա ձեռք բերեց այս հիասքանչ կազմվածքը։ Բացի այդ Գրետան կրում էր քառասուներկու համարի կոշիկ, ինչն էլ մեծ անհարմարությունների առիթ էր դառնում իր ամբողջ կյանքում։

Մառլեն Դիտրիխ Այս կնոջը սիրահարվեց ողջ աշխարհը, նրա ֆենոմենը սկսվեց 1924թվականից։ Մառլենը ուղևորվեց Հոլիվուդ քսանութ տարեկանում, նախկինում թմբլիկ աղջիկը կարողացավ նիհարել, հեռացրեց կողերից երկուսը, որ իրանն ավելի բարակ լինի, հեռացրեց նաև ատամներից երկուսը, որ ընդգծի ծնոտները։ Նա համարձակվեց տղամարդու կոստյում կրել ու գրավեց բոլորին։ Մառլենը ժամանակին «Մարիա Մագդալենա» էր, նա փոխեց նաև իր անունը, որը հետագայում մեծ հաջողություն բերեց դիվային։ Մառլենը շատ էր ծխում և տառապում էր ոտքերի ցավից, բայց շարունակում էր հագնել բարձրակրունկներն ու ոտնատակ տալ կինոաշխարհը։

Բրիժիտ Բարդո Դպրոցական տարիներին Բորդոն օպտիկական ակնոց էր կրում, ինչն էլ հրահրում էր համադասարանցիներ ծիծաղը։ Բացի այդ, նա մետաղական բրեկետներ էր կրում։ Աղջիկը դպրոցում ծաղրի առարկա էր։ Չնայած այդ ամենին, նա շարունակում էր զբաղվել բալետով, ինչն էլ նրան հետագայում մեծապես օգնեց։ Տասնյոթ տարեկանում ակնոցավոր, կոմպլեքսավորված աղջկանից ոչինչ չէր մնացել. ատամնաշարի թերությունը դարձել էր Բորդոյի առանձնահատկությունը, իսկ նրա կազմվածքին կարելի էր միայն նախանձել։

Մերլին Մոնրո Աշխարհի ամենահայտնի շիկահերը տառապում էր հոգեբանական խնդիրներով։ Մոնրոյի մայրն ու տատը շիզոֆրենիա են ունեցել։ Նորմա Ջին. այսպես էին կոչում Մոնրոյին, երբ նա հեռացավ իր ընտանիքից, բայց չկարողացավ խուսափել դեպրեսիաներից։

Մոնրոն երբեք նիհարիկ չի եղել, նա միշտ աշխատել է իր կազմվածքի վրա և հետևել քաշի փոփոխություններին։ Նախկինում կարմրահեր Մոնրոն ներկել է վարսերը, դիմել է պլաստիկ վիրաբույժի օգնությանը՝ այտոսկրերն ու դեմքի օվալը շտկելու համար։ Իսկ իդեալական ատամնաշարի բոլոր ծախսերը հոգացել է Մոնրոյի կինոստուդիան։ Օդրի Հեփբըրն Գեղեցկուհու առողջության վրա մեծ հետք թողեց պատերազմը. Օդրին սոված էր մնում ու այդ անառողջ նիհարությունը նրան չլքեց ամբողջ կյանքի ընթացքում։ Նա կշռում էր քառասունչորս կգ.,

իսկ հասակը հարյուր յոթանասուն սմ. էր։ Նա չկարողացավ դառնալ բալետի պարուհի, ինչի մասին միշտ երազում էր, փոխարենը դարձավ ականավոր դերասանուհի ու գեղեցկության խորհրդանիշ։ Օդրին նույնպես տառապում էր մեծ ոտնաթաթեր ունենալու անհարմարությունից, իսկ դիմահարդարները միշտ քննադատում էին նրա հաստ հոնքերը։