Մարիամ Ասլամազյանի հուշագրությունները Բակունցի մասին…

Մարիամ Ասլամազյանը Բակունցի հայրենի հողում 193 թվականի ամռանը գյումրեցի հայտի նկարչուհի Մարիամ Ասլամազյանը գտնվում էր Գորիսում,

իր քրոջ՝ նկարչուհի Երանուհու հետ նա ժամանել էր Բակունցի հայրենի հող ոգեշնչման եւ գույների հետևից։ Նույն ոգեշնչման փնտրտուքները Գորիս էին տարել նաև Ակսել Բակունցին, վերջինս «Զանգեզուր» կինոսցենարի համար նյութեր էր պատրաստում։ Հենց այս ամառային օրերին էլ ծանոթանում են մեծանուն գրող Բակունցն ու անվանի նկարչուհի Մարիամը։

Մի օր Մարիամն ու Երանուհին ճանապարհ են ընկնում դեպի «Լաստի խութ» սարի գագաթը եւ հանդիպում են Բակունցին, նա էլ բնիկ Գորիսեցու իրավունքով առաջարկում է ուղեկցել աղջիկներին. սկսվում է Բակունց-Ասլամազյան մտերմությունը՝ ամենօրյա հանդիպումներ, զրույցներ, քննարկումներ։

Այս ամենն իրենց արտացոլանքն են գտնում Մարիամի հուշագրություններում, որն ավելի ուշ պիտի գրեր՝ «Ակսելին միշտ հիշում եմ՝ նստած իրենց այգու մեծ տանձենու տակ, մուգ կարմիր գորգի վրա՝ հենված մութաքաներին եւ բարձերին, առջևը պղնձե սինիի

վրա սուրճ ու մրգեր, աջ ու ձախ թափված գրքեր ու տետրեր: Նա մեզ դիմավորում էր ժպիտը երեսին: Պետք է ասել, որ Ակսելի շուրթերի վրա խաղում էր ինչ-որ խորհրդավոր, անըմբռնելի մի ժպիտ: Երբեմն թվում էր, թե հեգնանք կա այդ ժպիտի մեջ, երբեմն էլ թվում է, թե նա մի բան է ասել կամ մտածել և սպասում է, որ լսողը լրացնի իր միտքը»:

Գորիսյան օրերին հաջորդում են համատեղ շրջագայությունները Հայաստանի այլ անկյուններով՝ Տաթև, Խնձորեսկ… որտեղ, Մարիամի վկայությամբ, Ակսելին մի ուրիշ ակնածանքով ու սիրով էին վերաբերում, բոլոր տները հյուրընկալ ու դռները բաց էին նրա

առաջ։ Իսկ այ Տաթևի ճանապարհին Մարիամը ցանկություն է հայտնում՝ Ակսելի հետ նկարվելու, նա էլ, թե՝ «Մարիամ, իմ գլխին սև ամպեր են կուտակված, ես չեմ ցանկանում փոքր-ինչ ստվեր գցել ձեզ վրա: Իմ սիրելինե՛ր, դուք հեռու եք ամեն ինչից, այդպես էլ մնացեք»։