ԼԵՈ. գրող, գրականագետ, հրապարակախոս և պատմաբան

Լեոն հայագիտության կարևորագույն դեմքերից մեկն է: Նա ավելի քան կես դար արդյունավետ գործունեություն է ծավալել հայ գրականության մի շարք բնագավառներում, հանդես է եկել որպես գրող, գրականագետ, հրապարակախոս և պատմաբան: Լեոյի գիտական ուղղությունը կարելի է համարել ռեալիզմը, իսկ համոզմունքը՝ լիբերալիզմը:

Մենք առանձնացրել ենք մի շարք հետաքրքիր փաստեր անվանի հայագետի մասին: 1.Լեոյի իսկական անուն ազգանունն է Առաքել Բաբախանյան: Վերջինս իր Լեո կեղծանունը յուրացրել է դեռևս տասնութ տարեկանում և այդուհետ կոչվել գերմանացի գրող Ֆրիդրիխ Շպիլհագենի «Մեկը դաշտում զինվոր չէ» նշանավոր վեպի կերպարներից մեկի անունով:

Ծնվել է 1861 թվականի ապրիլի քսանվեցին Արցախում, սովորել է Շուշիի քաղաքային դպրոցում։ Լեոյի ընտանիքը բազմանդամ էր, այդուհանդերձ, սոցիալական ծանր պայմանների պատճառով, նա հնարավորություն չի ունեցել բարձրագույն կրթություն ստանալու և տարիներից աշխատակցել է «Մշակ» թերթին: Լեոն տպագրվել է այնպիսի պարբերականներում, ինչպիսիք են «Մշակ»-ը, «Արձագանք»-ը, «Աղբյուր»-ը, «Տարազ»-ը, «Մուրճ»-ը. իր հոդվածներում նա խոսում էր գյուղացիների ծանր դրության, արևմտահայության վատթարացող վիճակի վերաբերյակ,

քննադատում էր պահպանողական ուղղության գործիչներին, հորդորում էր հայրենասիրական գաղափարներ տարածել: 4.Մինչև պատմագիտական իր աշխատությունները, Լեոն իր գրական գործունեության 1-ին տասնամյակում զբաղվել է գրական–հրապարակախոսական աշխատանքներով, գրել է վեպեր, պատմվածքներ, վիպակներ։ Լեոն նաև զբաղվել է մանկավարժությամբ. 1906–1907 թվականներին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, իսկ 1924 թվականից աշխատանքի անցել Երևանի պետական համալսարանում, որտեղ կարդացել է հայոց պատմության դասընթացներ։

1925 թվականին Լեոյին շնորհվել է պրոֆեսորի կոչում։ Նույն թվականին նա դարձել է ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի անդամ։ 7.Լեոյի գիտական գործունեությունը ինքնաբերաբար բաժանվել է 2 հիմնական ժամանակաշրջանի` մինչխորհրդային և խորհրդային: Մինչխորհրդային տարիներին մեծ պատմաբանը գրեց ու հրատարակեց իր պատմագիտական աշխատությունների մեծ մասը, որոնց թվում` «Հայկական տպագրություն»,

«Ստեփանոս Նազարյանց», «Հովսեփ կաթ. Արղության», «Պատմություն Երևանի հայոց թեմական հոգևոր դպրոցի», «Հայոց հարցի վավերագրերը» ու «Հայոց պատմություն» եռահատոր աշխատությունը: Լեոն գրել է նաև գեղարվեստական ու գրականագիտական երկեր։ Հայ ժողովրդի պայքարի առանձին դրվագներ գրողն արտացոլել է «Վահան Մամիկոնյան», «Վերջին վերքեր» , «Թաթախման գիշերը», «Լեռնցիները» պատմական զրույցներում:

Ավետիք Իսահակյանը Լեոյի մասին գրել է՝ «Որպես գեղարվեստական գրող, Լեոյին իհարկե չի կարելի դասել ռուսահայ գրականության արձակագիր կլասիկների շարքին` Րաֆֆիի, Պ. Պռոշյանի, Մուրացանի, Շիրվանզադեի, Նար-Դոսի… բայց իր պատվավոր տեղն ունի: Նրա վիպակները, օրինակի համար «Կորածները», «Պանդուխտը», «Այծարած Եղոն», «Թաթախման գիշերը» գեղեցիկ իրականացումներ են… միշտ հաճույքով կկարդացվեն: Այստեղ նրա ոճը կտրուկ է, աշխույժ ու պատկերավոր, և ժողովրդական դարձվածքներով հարուստ»: