5 օգտակար մթերք, որոնք կօգնեն ամրապնդել երեխաների իմունային համակարգը

Համավարակի ընթացքում հարկավոր է շատ լուրջ ուշադրություն դարձնել երեխաների սննդակարգին ու իմունային համակարգին, որովհետև սխալ մթերքի ընտրությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ փոքրիկի իմունային համակարգի վրա ու դառնալ դիմադրողականության անկման պատճառ՝ դարձնելով երեխային ավելի խոցելի տարբեր հիվանդությունների հարուցիչների հանդեպ։

The Health-ը ներկայացրել է հինգ համեղ եւ օգտակար մթերք, որոնք կօգնեն բարձրացնել երեխաների օրգանիզմի դիմադրողականությունը։ Յոգուրտ Յոգուրտը հարուստ է աղեստամոքսային համակարգի առողջության պահպանման խնդրում առանցքային դեր կատարող պրոբիոտիկներով, իսկ որքան առողջ է այդ համակարգը, այնքան ամուր է նաև իմունային համակարգը։

Սա պայմանավորված է նրանով, որ իմունային համակարգի բջիջների յոթանասուն տոկոսը գտնվում է հենց ստամոքսում ու աղիներում։ Նուշ Նուշը վիտամին Е-ի հրաշալի աղբյուր է, իսկ այս տարրն օրգանիզմում հակաօքսիդանտի դեր է կատարում և պահպանում է իմունային համակարգի աշխատանքը։

Բացի այդ, նուշը պարունակում է երկաթ եւ սպիտակուցներ, որոնք նույնպես շատ էական են իմունային համակարգի համար։ Այս տարածված մթերքը կարելի է տալ երեխային առանձին կամ պարզապես հավելել այն յոգուրտին, շիլային կամ այլ ուտեստներին։

Կեֆիր Ոչ բոլոր երեխաներն են կեֆիր սիրում, բայց այն շատ օգտակար է նրանց օրգանիզմի համար, ուստի հարկավոր է փոքրիկներին սովորեցնել օգտագործել այս մթերքը վաղ հասակից։ Ինչպես և յոգուրտը, կեֆիրը նույնպես հարուստ է պրոբիոտիկներով, ուստի շատ օգտակար է աղիների համար ու պետք է անպայման սննդակարգի մասը կազմի։

Արևածաղկի սերմեր Այս սերմերը պարունակում են սելեն, որն օգնում է իմունային համակարգին վերահսկողության տակ պահել բջիջների վնասման գործընթացը։ Դրանցում պարունակվում են շատ քիչ հագեցած ճարպեր, բայց մեծ քանակութամբ վիտամիններ ու երկաթ, ինչը շատ կարևոր է երեխաների օրգանիզմի համար։ Բացի այդ, այս սերմերը հարուստ են նաև վիտամին Е-ով, որը պահպանում է մաշկի, մազերի եւ եղունգների առողջությունը։

Միս Մրգերն ու բանջարեղենը շատ կարևոր են երեխաների համար, որովհետև հարուստ են իմունային համակարգն ամրապնդող օգտակար վիտամիններով ու հանքանյութերով, բայց ոչ պակաս կարևոր է նաև միսը։ Այն պարունակում է երկաթ, ցինկ, В1 և В12 վիտամիներ ու այլ օգտակար տարրեր, որոնք բարձրացնում են դիմադրողականությունն ու ամրապնդում իմունային համակարգը։