Զարմանահրաշ լուսին. տասը փաստ

Զարմանահրաշ լուսին. տասը փաստ լուսնի մասին

1.Երկրի մեջ կարելի է տեղավորել քառասունինը լուսին: Ի դեպ, Արևի և Լուսնի չափերը անզեն աչքով դիտողի համար նույնն են, քանի որ Լուսինը Արևից փոքր է չորս հարյուր անգամ և ավելի մոտիկ է Երկրին չորս հարյուր անգամ: 2.Պարզվում է, որ լուսինը ոչ թե կլոր է, այլ ձվաձև:

3.Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ առավել հանգիստ են քնում նորալուսնի ժամանակ, քան՝ լիալուսնի: 4.Աշխարհի երկրներից վեցի դրոշների վրա պատկերված է լուսին: Այդ երկրներն են Թուրքիան, Ադրբեջանը, Թունիսը, Ալիժիրը և Պակիստանը: 5. Լուսնի վրա մթնոլորտ չկա, փոխարենը՝ խառնարաններում սառեցված

ջուր կա: Ի դեպ, երկրի արբանյակի խառնարանները նախկինում անվանում էին հայտնի գիտնականների, նկարիչների անուններով, իսկ այժմ ՝ամերիկացի և ռուս տիեզերագնացների պատվին: 6. Երբ Լուսինը գտնվում է մեր մոլորակից ամենամեծ հեռավորության վրա, Երկրի եղանակն ու տեղումների քանակը ավելի կանխատեսելի է դառնում, իսկ երբ մոտենում է՝ հակառակը:

8. Մեր մոլորակի միակ արբանյակը գնալով հեռանում է Երկրից: Այն ի սկզբանե գտնվում էր երկրից քսաներկու հազար կիլոմետր հեռավորության վրա, իսկ այսօր այդ հեռավորությունն կազմում է 400 000կմ: 9.Լուսնի վրա էրոզիան բացակայում է. այս երևույթը զարմանալի հետևանք է թողնում:

Պարզում է, որ լուսնի մակերևույթին թողած հետքերը հավերժ պահպանվում են, իհարկե, եթե արտաքին ազդակները դրան չխանգարեն: Այդպիսին կարող է լինել օրինակ երկնաքարը: Ի դեպ, ամեն տարի լուսինը Երկրից հեռանում է 3.8 սանտիմետրով: 10. Մի շարք գիտնականներ առաջ են քաշում

լուսնի առաջացման հետևյալ թեորիային. ժամանակին տեղի է ունեցել Երկրի ու ինչ-որ մի այլ մոլորակի բախում, նչի արդյունքում այդ մոլորակը բաժանվել է բազմաթիվ կտորների, որոնք ստեղծել են մեծ օղակաձև գոտի Երկրի շուրջ: Ավելի ուշ այդ օղակը խտացել է, և Լուսին դարձել: