Էռնեստ Հեմինգուեյի մեծ և նուրբ սերը. Մառլեն Դիտրիխ

Հետաքրքիր

Երբ հանդիպեցին, Էռնեստ Հեմինգուեյն ամուսնացած էր, Մառլեն Դիտրիխն էլ ազատ չէր: Նրանք երբեք միասին չեղան, սակայն տարօրինակ ու անբացատրելի կապ կար, ձգողականություն, հարազատություն, որը նրանց միավորում էր մինչև Հեմինգուեյի կյանքի վերջին օրը և դրանից հետո էլ…

Հանդիպումը 1934 թվականին նավի վրա ծանոթանում են հանրահայտ գրողը եւ գեղեցկուհի դերասանուհին: Ինչպես հետագայում խոստովանել է Դիտրիխը՝ ինքն Էռնեստին սիրահարվեց միանգամից ու հավերժ: «Մտնելով սրահ՝ ես միանգամից նկատեցի, որ սեղանի շուրջ տասներկու մարդ կա նստած: Ես ասացի. «Կներեք ինձ, սակայն այստեղ նստել չեմ կարող. ես այդպիսով կլինեմ տասներերքերորդը, ինչը չեմ ցանկանում, որովհետև շատ սնահավատ եմ»: Ոչ ոք տեղից չշարժվեց: Մեկ էլ հանկարծ դիմացս մի խոշոր ու ազդեցիկ կերպար հայտնվեց. «Խնդրեմ՝ նստեք, ես տասնչորսերորդը կլինեմ»:

Դիտրիխը՝ Հեմինգուեյի հետ 1-ին հանդիպման մասին Նրանց սերը թղթի վրա էր՝ նամակների մեջ, անշոշափելի ու ռոմանտիկ, եթերային ու նուրբ, նրանց սերը հեռախոսային զրույցներում էր՝ քնքուշ ու հեռավոր, անիրական ու ամենաիրականը: «Ժամանակն է ասել, որ քո մասին անդադար եմ մտածում: Վերընթերցում եմ նամակներդ մեկը մյուսի ետևից ու քո մասին խոսում միայն ընտրյալների հետ: Ես նկարդ ննջարան եմ տարել և նայում եմ քեզ այնքա՜ն անհուսորեն ու երկար»:

Մառլեն Դիտրիխ Աննյութական սեր Նրանք շփվում էին նամակներով, սիրում իրար բառերով, հանդիպում հաճախ՝ երազներում, երբեմն էլ՝ երեկույթների ժամանակ՝ պատահական, հպանցիկ, անհավանական կարճ, անհավատալի քաղցր: Ես մոռանում եմ քո մասին այնպես, ինչպես մոռանում եմ, որ սիրտս բաբախում է:

Էռնեստ Հեմինգուեյ Մնում էին հեռախոսազրույցները, գեղեցիկ մտքերը, ինքնաբացահայտող ու ոգեշնչող, թևեր տվող և խենթացնող նամակները: Հեմինգուեյը Մառլենի մվերաբերյալ սին մտքերը համեմատում էր սրտի բաբախյունի հետ, նրա գրկախառնությունները՝ տունդարձի, իսկ Դիտրիխը կյանքն առանց Էռնեստի անվանում էր ցավալի:

Նրանց սերը երբեք մարմնականի չվերածվեց՝ մնալով ուժեղ, մաքուր, վերերկրային: Նրանց կապն ավելին էր, քան սովորական սերը տղամարդու ու կնոջ միջև, նրանք կարողանում էին զգալ միմյանց հոգեվիճակները և օգնել, ոգևորել, հուսալ, երբ պետք էր: «Իմ ամենալավ խորհրդատու», – գրում էր Մառլենը Էռնեստին: Իսկ Հեմինգուեյը դերասանուհուն անվանում էր տոն, որը երբեք չի ավարտվում: «Կսիրեմ քեզ հավերժ», «Սիրում եմ, ավելի ուժգին սիրել անհնար է»:

Էռնեստը, Մերի Ուելշի սիրտը գերելու նպատակով, օգնություն է խնդրում Մառլենից: Մառնելնն էլ օգնում է: Ամեն բան ավարտվում է Հեմինգուեյի ու Ուելշի ամուսնությամբ: Իսկ Դիտրիխը հիանալի հարաբերություններ ուներ Մերիի հետ և երջանիկ էր Էռնեստի համար: Նամակներում նա գրում էր. «Ես իրականում թույլ և անպաշտպան կին եմ, սակայն եթե իմ օգնության ահնրաժեշտությունը կա, ապա ես առյուծի պես կպայքարեմ հարազատիս երջանկության համար»: Հեմինգուեյի երջանկության համար նա իրոք անկեղծորեն պայքարում էր:

«Նա ինձ սովորեցնում էր գրել: Նա ինձ սովորեցրել է անհարկի ածականներ չօգտագործել… Ես նրա կարիքը շատ եմ զգում… Ես նրան կորցրել եմ հավետ, և ոչ մի թախիծ չի կարող վերադարձնել նրան: Զայրույթն էլ չի վերակենդանացնում: Զայրույթն այն բանից, որ նա ինձ մենակ է թողել…»: