Ես խցում մենակ եմ, բայց շփումը անձնակազմի հետ կա.

Նախ հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը արդեն երկու տարի է բանտարկված է։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի

խափանման միջոցը փոխելու քննարկման ընթացքում նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հետաքրքրվեց, թե ինչպիսին են պայմանները այն քրեակատարողական հիմնարկում, որում պահվում է Քոչարյանը: Վերջինս, ոտքի կանգնելով, ասաց. «Հավաստիացնում եմ, որ կարանտինային պայմանները անձնակազմը

փորձում է պահել ձեռնոցներով, դիմակներով, սակայն շենքային պայմաններում չկա օդափոխություն, ըստ էության, չկա ոչինչ, ինչը, որ պահանջվում է նման կարգի վարակի դեմ պայքարելու համար»: Քոչարյանի խոսքով՝ ընդհանրապես աշխատողները ՔԿՀ-ում աշխատում են մեկ օր եւ երեք օր ազատ են,

եւ ոչ մեկը չի կարող վերահսկել, թե աշխատանքային օրվանից դուրս նրանք ինչով են զբաղվում. «Անձնակազմի իննսուն տոկոսը երիտասարդ է, սա նշանակում է, որ նրանցից հիսուն տոկոսի վարակվելու դեպքում ասիմպտոմ

է լինելու, չի երեւալու, ու մարդը կարող է աշխատել՝ լինելով վարակակիր: Ես երկար ժամանակ եմ արդեն այնտեղ, կարող եմ ասել, որ այդ իննսուն տոկոսի տարիքը միջինում քսաներկուսից քսաներեքից 35-ն է»:

Քոչարյանը հայտնեց, որ ինքը խցում մենակ է իր ցանկությամբ, սակայն շփումը անձնակազմի հետ, իհարկե, կա. «Ուղղակի հնարավոր չէ այդ շենքային պայմաններում հեռավորություն պահպանել, տեղաշարժեր կան միջանցքներով եւ այլն, եւ այլն: Եթե մեկը կարող է կանգնել եւ բացատրել, թե այդպիսի պայմաններում

ինչպես է դա հնարավոր… Բացի դրանից, ուտելիքը բերում են մեկ այլ ընկերության կողմից, օրը երեք անգամ դրսից մարդ է գալիս, բերում փաթեթավորված, եւ որեւէ մեկը չի կարող երաշխավորել, թե ով է դրանք սարքում, ով է առաքում, ոնց է դա արվում»: Քոչարյանն ասաց, որ այսպիսի պայմաններում նույնիսկ անիմաստ է այս հարցը քննարկել: