Ամենն, ինչ պետք է իմանալ Իլոն Մասկի մանկության ու պատանեկության մասին

Tesla ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկն իր թվիթերյան էջում հայտնել է, որ կնոջ՝ Գրայմսի հետ իրենց որդուն տվել են Մասկ անվանումը: Կանադացի երգչուհին դա հաստատել է ու մեկնաբանել անվան նշանակությունը:

Սոցիալական ցանցերում շատերը փորձում են գուշակել անվան արտաբերումը, իսկ ոմանք պատկերացնում են, թե ինչ դժվար է դասավորվելու երեխայի մանկությունը։ Իսկ ինչպիսի՞ն է եղել հենց Մասկի մանկությունն ու պատանեկությունը։ 1.Իլոն Մասկը ծնվել է Հարավաֆրիկյան Հանրապետության Պրետորիա քաղաքում՝ 1971 թվականի հունիսի քսանութին: 2. Իլոնի մայրը՝ Մեյ Մասկը,

կանադա-անգլիացի հայտնի մոդել և դիետոլոգ է, իսկ հայրը՝ Էրրոլ Մասկը Հարավաֆրիկայում ծնված անգլիացի ճարտարագետ էր։ Իլոնը նրանց 1-ին որդին էր։ 3.1980-ին Իլոնի ծնողները բաժանվում են, ինչից հետո Մասկը հիմնականում ապրում էր իր հոր հետ, Պրետորիայի արվարձաններում: 4. Իլոն Մասկը մանկուց սիրում էր կարդալ: Իլոնը օրական մոտ 10 ժամ էր տրամադրում հանրագիտարաններին:

Տասը տարեկանում Իլոնի մոտ ծրագրավորման հանդեպ սեր է ծագում։ Արդեն տասներկու տարեկանում նա ծնողներին պարտադրում է համակարգիչ գնել, ու սկսում ծրագրավորում սովորել։ 6.Իլոնին հաջողվում է գրել համակարգչային մի խաղ՝ Բլաստոր անունով, որը վաճառում է հինգ հարյուր ԱՄՆ դոլարով. խաղի վեբ տարբերակը հասանելի է առցանց։

7.Տասնվեց տարեկանում Իլոնն ու իր եղբայրը որոշում են խաղային արկադ բացել տան մոտ, բայց քաղաքապետարանի հետ տարաձայնություններ են առաջանում, որից հետո ծնողներն իմանում են նրանց պլանի վերաբերյալ ու զայրանում։ 8.Մասկը խիստ

ճնշման էր ենթարկվում դպրոցում ու մեկ անգամ հիվանդանոց էր տեղափոխվել, երբ մի խումբ տղաներ հրել էին նրան աստիճաններից, մինչև նա կորցրել էր գիտակցությունը։ 9.Դառնալով տասնյոթ տարեկան՝ Մասկը որոշում է ԱՄՆ-ում ապրել, բայց

կարծում է, որ ավելի հեշտ է ԱՄՆ քաղաքացիություն ձեռք բերել նախ լինելով Կանադայի քաղաքացի։ Մոր միջոցով Կանադայի քաղաքացիություն ձեռք բերելով՝ մեկնում է Կանադա։ 10. Միայն 2002 թվականին Իլոն Մասկը դարձավ ԱՄՆ քաղաքացի։