Ալբերտ Էյնշտեյնի 3 կանոնները, որոնք երաշխավորում են անսպասելի բացահայտումներ

Հետաքրքիր

Լսեք Էյնշտեյնին: Վերջապես, ազատվեք հնից, որ տեղ ազատեք նորի համար: Ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը՝ ֆիզիկայից Նոբելյան դափնեկիր Ալբերտ Էյնշտեյնը, իր ողջ կյանքի ընթացքում աշխատել է, որ ամեն դժվարը հեշտ դարձնի: Նա ոչ միայն մեծ գիտնական էր, այլև օժտված էր անհավատալի կրեատիվությամբ ու աշխարհի ոչ ստանդարտ տեսլականով, ինչպես նաև երևակայությամբ ու ինտուիցիայով:

Նա գիտական ​​հագուստով իսկական միստիկ էր, – եթե կարելի է իհարկե այդպես ասել: Հետևաբար, մեղք կլիներ չօգտագործել այն կանոնները, որոնցով նա առաջնորդվում էր իր աշխատանքում՝ մեծ հայտնագործություններ կատարելու նպատակով: Դուք նույնիսկ կարող եք տպել այս երեք կանոնները ու դրանք փակցնել համակարգչի մոտ, սառնարանին կամ անկողնու վերևը: Դրանք բավական պարզ են: Չնայած պարզ՝ ամենևին չի նշանակում, որ հեշտ է: Այլ նշանակում է, որ էլեգանտ է:

1. Քաոսից մինչև պարզություն Ահա և վերջ: Ազատվել այն ամենից, ինչ այլևս պետք չէ, կամ պարզապես «ձևացնում է», որ պետք է: Իսկապես, մտածեք ձեր կյանքում խառնաշփոթի մասին: Դուք դաշտամո՞ւկ եք, որն ամեն ինչ տանում է իր բույնը: «Խնայել նեղ օրվա համար» բառերը Ձե՞ր մասին են:

Ի դեպ, կա քաոսի մի քանի տեսակ: Ֆիզիկականը՝ տեսնելու համար ամենահեշտն է: Սա հսկայական քանակությամբ իրերն են՝ հագուստներ, ամսագրեր, հին գովասանագրեր ու գավաթներ, անպետք հուշանվերներ, որոնք բերել եք գործուղումներից և այլն: Ինչո՞ւ ենք պահում անցյալի այս բոլոր մասունքները: Պատճառները կարող են լինել բազմաթիվ: Երբեմն սա պարզունակ վախ է, որ մենք կմնանք առանց որևէ բանի, սովամահ կլինենք ու կսառչենք առանց հագուստի: Իսկ այսպես՝ ինչ-որ բան հաստատ կգտնենք կուտակված հնոտիքներում:

Համաձայնեք, որ սա ծայրաստիճան անհեթեթ հույս է «փրկության» համար: Երբ դեն չեք նետում քսան տարի առաջ կրած հին ջինսերը՝ հուսալով, որ մի օր կնիհարեք ու նորից կկարողանաք կրել այն, մի՞թե անհեթեթ չէ: Կամ, չգիտես ինչու, պահպանել մի ամբողջ ալբոմ՝ վաղուց կորցրած և մոռացված սիրո լուսանկարներով: Եվ կարոտախտով թերթելով էջերը՝ մտածել, որ ամեն ինչ կարող էր բոլորովին ուրիշ կերպ դառնալ:

Գոյություն ունի նաև հուզական խառնաշփոթ: Դուք դա չեք կարող տեսնել անզեն աչքով, սակայն դա ոչ պակաս կործանարար է կյանքի և աշխատանքի համար: Սրանք ձեր բոլոր կրկնվող օրինաչափություններն են, որոնցից տարիներ շարունակ չեք կարողանում ազատվել: Դրանք կոչվում են «կարող էր, պետք է որ, իսկ եթե»:

Այս ողջ հուզական աղբը իրոք պարզապես տուփ է «ձեր ուղեղի ձեղնահարկում», որտեղ չգիտես ինչու պահում եք ձեր անցյալի վերքերը, ձախողումները կամ, ընդհակառակը, հաջողություն, որը պատահեց տարիներ առաջ: Եվ այս «գզրոցը», որն անօգուտ է, խանգարում է ձեզ մտածել և նոր ձևով արձագանքել: Լսեք Էյնշտեյնին: Վերջապես, ազատվեք հնից, որ տեղ ազատեք նորի համար: