Էրիխ Մարիա Ռեմարկի ամենաարտահայտիչ մտքերը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա ամենաարտահայտիչ եւ խորիմաստ մեջբերումներն իր «Արևմտյան ճակատում՝ առանց փոփոխության» «Երեք ընկեր», «Հաղթական կամար» և այլ գրքերից՝ մարդկանց, կյանքի, սիրո ու պարզ, մարդկային երջանկության մասին:

Մարդկանց մասին Քանի դեռ մարդը չի հանձնվում, նա ուժեղ է իր ճակատագրից: Ինչքան մարդը պրիմիտիվ է, այնքան մեծ կարծիք ունի իր մասին: Ավելի հոգնեցուցիչ գործ չկա, քան այն, երբ ներկա ես գտնվում որևէ մեկի՝ իր խելքը ցուցադրելուն, հատկապես, եթե այդ խելքը չկա էլ: Ես միշտ կրկնում էի. – Դեռ ոչինչ կորած չէր:

Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ ամենաթեթև բնավորությունն ունեն ցինիկները, իսկ ամենաանտանելին՝ իդեալիստները: Որքան քիչ է մարդը եսամոլ, այնքան մեծ արժեք է իրենից ներկայացնում: Սխալ է կարծել, թե բոլոր մարդիկ օժտված են զգալու միատեսակ կարողությամբ: Եթե ուզում ես, որ մարդիկ ոչինչ չնկատեն, ապա պետք չէ զգուշանալ:

Սիրո մասին «Ոչ,- արագ ասաց նա,- միայն ոչ դա: Ի՞նչ է նշանակում ընկերներ մնալ… Դա մեզ համար չէ: Այդպես լինում է միայն ոչինչ չասող սիրախաղերից հետո, ու անգամ դա է կեղծ: Սերը չեն «արատավորում» ընկերությամբ: Եթե վերջ, ուրեմն վերջ»:
Որևէ մեկը երբևէ չի կարող դառնալ այնքան օտար, քան նա, ում դուք անցյալում սիրել եք:

Ի՞նչ կարող է մարդը տալ ուրիշ մարդու՝ մի կաթիլ ջերմությունից բացի, ու ի՞նչը կարող է դրանից էական լինել: Դու միայն որևէ մեկի շատ մոտ մի թող քեզ: Եթե թողնես, կցանկանաս պահել: Իսկ ոչինչ և ոչ ոքի պահել չի կարելի: Որքա՜ն խոցելի է դառնում մարդը, երբ իսկապես սիրում է: Ի՜նչ շուտ է նա այդ դեպքում կորցնում ինքնավստահությունը, և ինչքա՜ն միայնակ է ինքն իրեն զգում: Թվացյալ ամբողջ փորձը ցրվում է ծխի նման, և նա իրեն այնքա՜ն անվստահ է զգում:

Միայն մեկ անգամ սիրելու համար մարդկային կյանքը չափազանց երկար է ձգվում: Սերը հրաշալի բան է, սակայն երկուսից մեկը որոշ ժամանակ անց կարող է ձանձրանալ: Իսկ մյուսն այդ դեպքում մնում է ձեռնունայն: Պարփակվում է և սպասում ինչ-որ բանի, սպասում է խենթի պես… Միայն բազմիցս մենակ մնացող մարդն է զգում սիրած էակի հետ հանդիպման ողջ երջանկությունը:
Սերը բացատրություններ չի հանդուրժում: Նրան գործեր են պետք:

Յուրաքանչյուր սեր տենչում է լինել հավերժ. հենց սրանում է կայանում սիրո հավերժական տառապանքը: Սիրուց կինը խելացի է դառնում, իսկ տղամարդը կորցնում է գլուխը: Միայն երբ վերջնականապես բաժանվում ես ինչ-որ մեկից, սկսում ես հետաքրքրվել նրան վերաբերող ամեն ինչով: Այսպիսին է սիրո պարադոքսներից մեկը: