Վիկտոր Հյուգոյի 25 ոգեշնչող ցիտատները

Ներկայացնում ենք Ձեզ Հյուգոյի ոգեշնչող և խորը իմաստ պարունակող մեջբերումները. Մարդու մասին

Ծուլությունը՝ մայրն է, նա ունի որդի՝ գողությունը և դուստր՝ սովը: 3. Բարի լինելը բարդ չէ, բարդ է՝ լինել արդարացի: 4. Մարդկանց մոտ ուժի անբավարարություն գոյություն չունի, գոյություն ունի միայն կամքի անբավարարություն: 5. Մեր գործերը կարող են մեզ երկինք հասցնել ու նաև նետել անդունդը: Մենք մեր գործերի զավակներն ենք: 6. Մեծագույն խելքի առջև ես խոնարհում եմ գլուխս, մեծագույն սրտի առջև՝ ծնկի եմ գալիս:

7. Մարդու մասին ավելի հստակ կարծիք կարելի է կազմել ըստ նրա երազանքների, քան մտքերի: Ժողովրդի մեծությունը չի չափվում նրա քանակով, ինչպես մարդու մեծությունը՝ հասակով: Բախտը երբեք չի բացում մի դուռ՝ նույն ժամանակ չփակելով մեկ ուրիշը: 16. Կյանքից հեռանալը՝ ոչինչ, սարսափելին չապրելն է:

Միակ չափման միավորը՝ այդ նրա գաղափարային զարգացվածությունն ու բարոյական մակարդակն է: 9. Ողջերը պայքարում են… Իսկ ողջ են միայն նրանք, ովքեր հավատարիմ են բարձրագույն երազանքներին: 10. Մարդու դեմքը միշտ արտահայտում է նրա ներքնաշխարհը: Եվ սխալ է մտածել, իբր միտքը զրկված է գունավորումից:

11. Ոչ մի արտաքին գեղեցկություն չի կարող ամբողջական լինել, եթե այն չի ապրում ներքին գեղեցկությամբ: 12. Փոխեք Ձեր մտքերը, պահպանեք Ձեր սկզբունքները՝ փոխեք տերևները, պահպանեք արմատները: 13. Ծիծաղը դա արև է՝ այն դուրս է քշում ձմեռը մարդու դեմքից: 14. Ամեն մարդ ունի երեք բնավորություն՝ 1-ինը այն է, ինչ նրան վերագրում են, 2-րդը՝ ինչ ինքն է իրեն վերագրում և վերջապես 3-րդը՝ այն, ինչ կա իրականում:

Սիրո և հարաբերությունների մասին 17. Իրական սերը գերհագենալ չունի: Լինելով ամբողջությամբ հոգևոր, այն չի կարող սառչել: 18. Սիրո համար ամենը քիչ է: Նա ունի երջանկություն, իսկ ուզում է դրախտ, ունի դրախտ՝ ուզում է երկինք: Օ՜ սիրեցյալներ, այդ ամենը կա սիրո մեջ: Ուղղակի պետք է կարողանալ այն գտնել: 19. Եթե մարդ կարող է ասել ինչ է սերը, նշանակում է նա երբեք չի սիրել: 20. Պետք է կարողանալ հաճախ ենթարկվել կնոջը, որ իրավունք ունենալ նրան ղեկավարել:

21. Սիրո 1-ին նշանը տղամարդկանց մոտ՝ անվստահությունն է, կանանց մոտ՝ խիզախությունը: 22. Կյանքի ամենամեծ երջանկությունը՝ լինել վստահ, որ քեզ սիրում են: 23. Դուք տեսնում եք աստղը երկու պատճառով՝ քանի որ այն փայլում է և քանի որ այն անհասանելի է: Սակայն Ձեր կողքին ավելի նուրբ փայլ է ու ավելի խորը խորհրդավորություն՝ կին:

Հասարակության մասին 24. Ազնվականությունը հպարտանում է նրանով, որ կանայք ծերությունը վիրավորական են համարում: Սակայն և՛ ազնվականությունը, և՛ կանայք նույն խաբկանքի մեջ են՝ նրանք փորձում են պահպանվել: 25. Աշխարհում գոյություն չունի առավել ամենակարող, քան միտքը, որի ժամանակն եկել է: