Մտքեր չինացի ուսուցիչ, խմբագիր, քաղաքական գործիչ և փիլիսոփա Կոնֆուցիոսից.

Մտքեր չինացի ուսուցիչ, խմբագիր, քաղաքական գործիչ ու փիլիսոփա Կոնֆուցիոսից. 1.Դեպի գիտելիք տանող 3 ուղի կա՝ դատողությունների ճանապարհը՝ սա ամենաազնիվ ճանապարհն է, նմանակման ճանապարհը՝ սա ամենահեշտ ճանապարհն է, ու փորձի ճանապարհը՝ ամենադառը ճանապարհը։

2.Եթե ատում ես, նշանակում է քեզ հաղթել են։ 3.Երկրում, որտեղ կա կարգուկանոն, եղիր համարձակ գործողություններում ու բառերում։ Երկրում, որտեղ չկա կարգուկանոն, եղիր համարձակ գործողություններում, սակայն զգուշավոր՝ բառերում։ 4.Վրեժ լուծելուց առաջ երկու փոս փորիր։

5.Խրատներ ու պատգամներ տուր միայն նրան, ով գիտելիք է փնտրում ու գիտի, որ ունի դրա անհրաժեշտությունը։
6.Երջանկությունն այն է, երբ քեզ հասկանում են, մեծ երջանկությունը՝ երբ քեզ սիրում են, իսկական երջանկությունը՝ երբ դու ես սիրում։ 7.Իրականում կյանքը հեշտ է, սակայն մենք համառորեն դժվարացնում ենք այն։

8.Մանրուքներում անզուսպ լինելը կարող է կործանել մեծ նախաձեռնությունները։ 9.Միայն երբ գալիս է սառնամանիքը՝ հասկանալի է դառնում, որ սոճիներն ու նոճիները վերջինն են զրկվում իրենց զարդարանքից։ 10.Հին ժամանակներում մարդիկ չեն սիրել շատ խոսել։ Նրանք խայտառակություն էին համարում սեփական բառերի հետեւից չհասնելը։ 11.Խորհուրդները մենք ընդունում ենք կաթիլներով, սակայն տալիս դույլերով։

12.Թանկարժեք քարը հնարավոր չէ հղկել առանց շփումների։ Նույնն էլ մարդը չի կարող հաջողակ դառնալ՝ առանց բավականաչափ դժվար փորձերի։ 13.Ազնիվ մարդը պահանջներ է ներկայացնում իրեն, իսկ նվաստ մարդը պահանջներ է ներկայացնում ուրիշներին։
14.Վատ սովորություններից կարելի է ազատվել միայն այսօր, սակայն ոչ վաղը։ 15.3 բան երբեք չի վերադառնում՝ ժամանակը, բառը, հնարավորությունը։ Դրա համար էլ, մի կորցրեք ժամանակը, ընտրեք բառերը, բաց մի թողեք հնարավորությունը։

16.Ընտրեք սիրելի աշխատանք եւ դուք ստիպված չեք լինի աշխատել ձեր կյանքի ոչ մի օր։ 17.Ես չեմ վշտանում, եթե մարդիկ ինձ չեն հասկանում, վշտանում եմ, եթե ես մարդկանց չեմ հասկանում։ 18.Փորձեք գոնե մի քիչ ավելի բարի լինել ու կտեսնեք, որ չեք կարողանա վատ արարք գործել։ 19.Հին ժամանակներում մարդիկ սովորում էին, որ ինքնակատարելագործվեն։ Հիմա սովորում են, որ ուրիշներին զարմացնեն։

20.Կարելի է ողջ կյանքում անիծել խավարը, սակայն կարելի է փոքրիկ մոմ վառել 21.Եկել է դժբախտություն՝ մարդն է ծնել այն, եկել է եջանկություն՝ մարդն է աճեցրել այն։ 22.Գեղեցկություն կա ամեն ինչում, սակայն ոչ բոլորին է վիճակված տեսնել այն։ 23.Ազնիվ մարդու հոգում անդորր է։ Նվաստ մարդը միշտ մտահոգված է։ 24.Եթե քո մեջքին են թքում, ուրեմն դու առջեւում ես։ 25.Մեծ է ոչ թե նա, ով երբեք չի ընկել, այլ նա, ով ընկել ու բարձրացել է։